Գազայի մարդասիրական հիմնադրամի ամերիկացի աշխատակիցներ են վիրավորվել
Գազայի հատվածում վիրավորվել են Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ։ Կազմակերպությունը պնդում է, որ նրանք վնասվածքներ են ստացել Խան Յունիս քաղաքում սննդի բաշխման ժամանակ՝ «թիրախային հարձակման» հետեւանքով։ Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ ամերիկացիների ուղղությամբ նռնակներ են նետվել։ Այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։
ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը վայելող հիմնադրամի երկամսյա գործունեությունը Գազայի հատվածում ուղեկցվել է քաոսային տեսարաններով և...
