Ըստ Փաշինյանի՝ իր հռչակած «Իրական Հայաստանը» առանց նոր Սահմանադրության չի «ամբողջանա»
Հայաստանի սահմանադրության 30-ամյակն իշխանություններն ու նրանց հրավիրյալները տոնեցին Oպերայի շենքի ներսում՝ առանց լրագրողների: Վարչապետ Փաշինյանն իր շնորհավորական տեքստում դարձյալ պնդեց՝ Հայաստանին նոր սահմանադրություն է պետք:
«Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, դա պիտի արտահայտի էն իրողությունը, որն այսօր արդեն ՀՀ-ում առկա է, և այդ իրողությունը հետևյալն է, որ այդ ՀՀ-ն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունը այլևս նույնական...
