Добавить новость
123ru.net
World News
Июль
2025

Ես ողջամիտ կասկած ունեմ, որ մենք գործ ունենք քաղաքական շինծու քրեական գործի հետ. Արմեն Խաչատրյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, իշխանության ներկայացուցիչները, ենթադրյալ ահաբեկչության բացահայտումից հետո, հաճախ են ասում, թե իրենք կանխել են երկրորդ հոկտեմբերի 27, որ թույլ չեն տա դրա կրկնությունը: Տեղի՞ն է այս համեմատությունը:

– Աբսուրդ է: Ես հարց եմ ուզում հնչեցնել. ինչպե՞ս են Դատախազության, Քննչականի հետ կապ չունեցող անձինք այդ տեղեկությունները ստանում, դրանք հիմա գործի նյո՞ւթ են, թե՞ հանրային քննարկման առարկա, արդյոք այդ ձայնագրությունները փորձաքննություն արդեն անցե՞լ են, հաստատվա՞ծ է, թե ում է պատկանում ձայնը, ե՞րբ է կատարվել դա, ո՞ւմ կողմից և այլն: Վերածվել են Դատախազության կամ Քննչական կոմիտեի կցորդի, իսկ քանի որ դա այդպես է, ես ողջամիտ կասկած ունեմ, որ մենք գործ ունենք քաղաքական շինծու քրեական գործի հետ: 

Բովանդակությանը չեմ անդրադառնում, անդրադառնում եմ ընթացակարգային այնպիսի խախտումների՝ դատավարական, քրեադատավարական, որոնք իմ մեջ արդեն, որպես անկողմնակալ դիտորդի, առաջացնում են այն կասկածը, որ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման ու քաղաքական պատվերի հետ: 

Ինչ վերաբերում է բովանդակությանը, ես այդ ձայնագրությունից պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման մասին որևէ տեղեկություն չեմ ստանում, ես չեմ կարող նույն դատողություններն անել, ինչ իրենք: Գուցե կան այդպիսի դատողություններ քրեական վարույթում, բայց այդ դեպքում որտեղի՞ց այդ տեղեկատվությունը որևէ պատգամավորի կամ այլ անձի, եթե տեղյակ են, եթե տիրապետում են դրան, ապա վերադառնանք իմ առաջին հարցին: Ուրեմն սա քրեական վարույթ չէ, դատավարական ընթացակարգերն ամբողջովին խախտված են, ու այս քրեական վարույթի ամբողջությունը, օրինականությունը էականորեն արդեն իսկ կասկածի տակ է դրված, այնպես որ, արդարադատության բուն էությունն արդեն իսկ խաթարված է, և մենք չենք կարող այդ գործով ակնկալվող իրավական ակտերի նկատմամբ ունենալ այնպիսի վստահություն, որը մեր մեջ եղած ողջամիտ կասկածները կփարատի: 

– Համեմատությունն ի՞նչ նպատակով է արվում: 

– Դիկտատորն ու դիկտատորի թիմակիցները քանի որ նախապատրաստել են մի շարք հակաժողովրդավարական ու հակաժողովրդական քայլեր, դա ակնհայտ է, որոշել են հորինել դարի այնպիսի հանցագործություն, որպեսզի կարողանան իրենց ապօրինի քայլերին իրավական միս ու արյուն հաղորդել: Բայց, արդեն ասացի, որ մենք չունենք նման տեղեկատվություն, որ պետության առաջին դեմքերի դեմ ֆիզիկական ոչնչացման փորձ է պատրաստվել, ու երկրորդ՝ մենք նաև քաղաքական գործընթացներում չենք տեսել նման միտում: 

Ենթադրենք, որ այդ ձայնագրություններում առկա ամեն բան հալած յուղի տեղ ենք ընդունում. նախապատրաստվել են զանգվածային անկարգությունների տարրեր պարունակող գործընթացներ, որոնք նպատակ են ունեցել իշխանությանը հեռացնել իշխանությունից: Ընդհանրապես այս ուժի մոտ նման հալյուցինացիաներ լինում են, մշտապես լուն ուղտ դարձնելու միտումը կա նրանց մոտ: 

Ինձ մոտ սա առերևույթ չի թողել տպավորություն, որ նախապատրաստվել է ահաբեկչական այնպիսի ակտ, որն իր առջև նպատակ էր դրել պետության առաջին դեմքերի ֆիզիկական ոչնչացում: Եթե իրենք նման ապացույց ունենային, ապա հիմա դրոշակներ էին սարքել ու կախել Երևանի ու մարզերի մյուս քաղաքների փողոցներում: 

– Պարո՛ն Խաչատրյան, իշխանությունը շարունակում է պահանջել, որ Վեհափառը լքի վեհարանը, Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, թե դա անպայման լինելու է, ուղղակի ժամանակի հարց է: Ի՞նչ զարգացումներ է պետք սպասել: 

– Ես արդեն չգիտեմ, թե նրանք էլ ինչ կարող են մոգոնել, չեմ ասում, թե կանեն ու կստացվի, չէ, բայց ես չգիտեմ, թե էլ ինչի են ընդունակ իրենք, որովհետև քաղաքականության մեջ մեզ հայտնի բոլոր սահմանները, կարմիր գծերը իրենք անցել են: 

Ես կարող եմ ասել, թե ինչի համար են իրենք սա անում, որովհետև իրենք հստակ նախապատրաստվում են հաջորդ տարի կայանալիք ընտրություններին, ու քանի որ վստահ են, որ վերընտրվելը չափազանց բարդ է լինելու, գնում են հակառակորդներին, հեղինակություններին, ազդեցիկ կենտրոններին ոչնչացնելու, արժեզրկելու, նվաստացնելու ճանապարհով: Դա է մնացել իրենց միակ հույսը, բայց, կարծում եմ, որ չի ստացվելու: 

– Եկեղեցին, հոգևորականները Նիկոլ Փաշինյանին քաղաքական հակառակո՞րդ են, թե՞ Փաշինյանն է այդպես մտածում: 

– Ինքը իր ընտրազանգվածին հասցնում է հետևյալ միտքը, թե ԱԱԾ-ն իրեն ասել է, որ Եկեղեցին ու Սամվել Կարապետյանն իր քաղաքական հակառակորդներն են: Բայց որևէ եկեղեցականի արգելված չէ քաղաքացիական դիրքորոշում ունենալ, դա օրենքով է սահմանված: 

Ասում են՝ Եկեղեցին չպետք է մտնի քաղաքականություն, բայց որևէ մեկը չի կարող ցույց տալ մի ընդհանրական որոշում կամ Վեհափառ Հայրապետի անունով որևէ կոնդակ, որով Եկեղեցին մտնում է քաղաքական գործընթացների մեջ, չկա նման բան, իսկ մեկ հոգևորականը Եկեղեցի չէ: Օրենքով նաև սահմանված է, որ պետությունը չպետք է խառնվի Եկեղեցու ներքին կյանքին, բայց ակնհայտ է, որ խառնվում են, ակնհայտ է, որ խախտում են թե՛ Սահմանադրություն, թե՛ օրենք: 

Նիկոլ Փաշինյանն ամեն օր խախտում է Սահմանադրություն ու Եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրություն, ուրեմն մի բան կա, այսինքն՝ Եկեղեցու մեջ տեսնում է հակառակորդի: Բայց Հայաստանում ստեղծված իրավիճակում, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հակառակորդ լինի այս իշխանությանը, ու ինձ համար տրամաբանական չէ, որ կան շերտեր, որոնք պաշտպանում են այս իշխանությանը: 

Եկեղեցու խիզախ դիրքորոշումը իշխանությանը բերել է այն եզրահանգմանը, որ իրենք պետք է պայքարեն Եկեղեցու դեմ, թուլացնեն, արժեզրկեն այն: Բայց, կրկնում եմ՝ չեն հաջողելու, միևնույն է, չի ստացվելու: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ես ողջամիտ կասկած ունեմ, որ մենք գործ ունենք քաղաքական շինծու քրեական գործի հետ. Արմեն Խաչատրյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net