Մոսկվան չի պատրաստվում նահանջել Ուկրաինայում իր նպատակներից. Պուտինը՝ Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Մոսկվան չի պատրաստվում նահանջել Ուկրաինայում իր նպատակներից, սակայն դեռ հետաքրքրված է հակամարտության բանակցային կարգավորմամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ նրա՝ զրույցը եղել է լայնածավալ, և Թրամփը բարձրացրել է պատերազմի հնարավորինս շուտ ավարտին հասնելու հարցը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն Մոսկվայի...
