Դատախազը դիմել է ԱԺ՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնության համար
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու միջնորդագիր է ուղարկել Ազգային ժողով՝ պատգամավորների համաձայնությունը ստանալու և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համար։
Ըստ դատախազի՝ կան բավարար ապացույցներ, որ ընդդիմադիր պատգամավորին մեղադրանք առաջադրվի՝ ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։
Դատախազությունը կալանքի անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ տվյալ անձը...
