Добавить новость
123ru.net
World News
Июнь
2025

Եթե իշխանությունը պետականացնի մասնավոր ընկերություն, դա լինելու է ուղղակի հակասահմանադրական. Գևորգ Պետրոսյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է, որ շուտով կմտնեն գործնական փուլ, ու որ «պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»: Կմանրամասնեք՝ որո՞նք են իրավական այն կարգավորումները, որոնցով անձի սեփականությունը կարող է իշխանությունը պետականացնել:

– Նման օրենսդրական կարգավորում գոյություն չունի, չկա Հայաստանում գոյություն ունեցող որևէ նորմատիվ իրավական ակտ, որն իշխանությանը իրավունք վերապահի պետականացնել մասնավոր ընկերություն: Սա սեփականության բռնախլում է, որի ամենաառաջին արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով, որը հռչակում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը: 

Ուրիշ բան, եթե այդ ընկերությունը որևէ անձի հանդեպ ունենա պարտավորություններ, չմարի, դատական ակտով բռնագանձում տարածվի գույքի վրա, բայց քաղաքական շարժառիթներով ընկերություն լուծարելը բացարձակ հակասահմանադրական վարքագիծ է: Այստեղ նույնպես, փաստորեն, իշխանությունը զբաղված է իր հետ կապ չունեցող գործով, այսինքն՝ այստեղ առկա է իշխանազանցության տարր, եթե իհարկե այդ գործընթացը փաստացի փորձեն իրականացնել: Նման իրավակարգավորում Հայաստանի որևէ նորմատիվ իրավական ակտով գոյություն չունի: 

– Այսինքն՝ կարելի՞ է եզրակացնել, որ վարչապետի և իշխանության մյուս ներկայացուցիչների հայտարարությունները՝ օրենքի շրջանակում գործելու մասին, լիովին չեն համապատասխանում իրականությանը։

– Չկա նման բան, որևէ օրենքով սահմանված չէ նման բան: Եթե իշխանությունը պետականացնի մասնավոր ընկերություն, դա լինելու է ուղղակի հակասահմանադրական: 

– Եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին…

– Ես չեմ կարծում, թե կգնա, որովհետև իրենք էլ են համոզված, որ այդ գործընթացը իրավական առումով չի կարող հաջողություն ունենալ, ու հիմա այդ գործընթացն իրականացնելով, նրանք մի հատ էլ այն պաշտոնյային են գցելու կրակը, որը կստանձնի այդ գործընթացի պատասխանատվությունը, որովհետև դա բացարձակ հակասահմանադրական վարքագիծ է իշխանության կողմից: Հասկանո՞ւմ եք՝ հիմք չկա, ի վերջո, այն պաշտոնյան, որ պետք է ստանձնի այդ գործընթացի պատասխանատվությունը, իր որոշման հիմքում պետք է վկայակոչի իրավական ակտեր, որովհետև Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 

Երրորդ անգամ եմ ասում՝ Հայաստանում ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ որևէ նորմատիվ իրավական ակտ թույլ չեն տալիս քաղաքական շարժառիթներով պայմանավորված անձին զրկել սեփականությունից: Խնդրում եմ՝ ուշադիր եղեք Սահմանադրության 60-րդ հոդվածին, որտեղ այս բոլոր հարցերի պատասխաններն առկա են: 

Նման իրավակարգավորում նախատեսված չէ նաև բաժնետիրական ընկերությունների մասով, ինչպիսին ՀԷՑ-ն է: Մենք ունենք «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001-ի սեպտեմբերի 25-ի օրենք, որում նույնպես նման կարգավորում նախատեսված չէ, այսինքն՝ իշխանությունը զբաղվում է սեփականության բռնազավթմամբ՝ ելնելով կոնկրետ անձի, այսինքն՝ սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ կոնկրետ հայտարարությունից: Երկրի գլխավոր խնդիրներին լուծում տալու փոխարեն՝ ընկել է բարերարների հետևից: 

– Պարո՛ն Պետրոսյան, եթե ամեն դեպքում պետականացվի, ապա սեփականատերերը իրավական դաշտում կարո՞ղ են վերականգնել իրենց իրավունքները:

– Այո՛, կարող են դատական կարգով վիճարկել, որովհետև դա սեփականությունից զրկել է, իսկ սեփականության իրավունքի պաշտպանությունը հայցային վաղեմության ժամկետ չունի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածն է, անսահմանափակ ժամկետ կա, բայց այդ ժամկետը անսահմանափակ չէ, որովհետև երբ իշխանությունը փոխվեց, իսկ դա ենթադրվում է մյուս տարի, ապա այս իշխանության բոլոր ապօրինությունները վերացվելու են հաջորդ իշխանության կողմից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Եթե իշխանությունը պետականացնի մասնավոր ընկերություն, դա լինելու է ուղղակի հակասահմանադրական. Գևորգ Պետրոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net