Добавить новость
123ru.net
World News
Июнь
2025

Այսօր ավելի ժողովրդավար ենք, քան երեկ, վաղն ավելի ժողովրդավար կլինենք, քան այսօր. ՔՊ պատգամավոր

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը որակում են անօրինական, ասում են, որ իշխանությունը վախից ելնելով՝ մեկուսացրեց Սամվել Կարապետյանին: Այս դիտարկումներին ինչպե՞ս կպատասխանեք:

– Մենք վախ չենք տեսնում ոչ ոքից՝ հատկապես ռուսաստանաբնակ քաղաքացուց: Եթե խոսենք կոնկրետ ֆիզիկական անվտանգության մասին, ապա կարելի է պարոն Կարապետյանի արտահայտությունը, որ ինքն իր ձևերով կմիջամտի, իսկ դա ենթադրում է, որ այդ ձևը ոչ քաղաքական է, որովհետև ասում է, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան, ինքը կմիջամտի: 

Մենք ինչ-որ մարդկանց՝ իրենց ձևերով միջամտություն տեսել ենք 1999-ի հոկտեմբերի 27-ին, ու կրկնություն ոչ միայն մենք, այլև մեր ողջ հասարակությունը չի ուզում: Այս արտահայտությունների մեջ խնդիրներ նկատել ենք, ու այդ պատճառով էլ իրավապահ համակարգն անցել է գործի ու շարունակում է աշխատել, իսկ համապատասխան եզրահանգումները կլինեն հետո:

– Կարծում եք, որ պարոն Կարապետյանը հոկտեմբերի 27-ի կրկնությո՞ւնն է նկատի ունեցել:

– Ես զուգահեռներ եմ անցկացնում ոչ քաղաքական ձևերով միջամտության, օրինակ՝ իր ձևերը ո՞րոնք են, դուք ի՞նչ եք մտածում, հաստատ դա աղոթելը չէ կամ մոմ վառելը: Մենք այստեղ խնդիր տեսել ենք, հիմա էլ ահազանգեր ենք ստանում, որ «Տաշիր գրուպի», ՀԷՑ-ի աշխատակիցներին մարզերից անգամ հավաքագրում ու Երևան են բերում՝ պատերի տակ կանգնեցնելու նպատակով, ինչը կրկին հաճելի չէ ու խստիվ դատապարտելի է: 

– Տիկի՛ն Հակոբյան, իսկ ինչո՞ւ իրավապաշտպանները, քաղաքական մյուս գործիչները ձեր նշած այդ մտահոգությունները չեն տեսել Սամվել Կարապետյանի խոսքում, ու միայն իշխանությունն է տեսել:

– Ես չեմ ուսումնասիրել, թե իրավապաշտպանների դաշտում ով ինչպես է տեսնում խնդիրը, բայց իրավապահ համակարգը նրա համար է, որ մտահոգությունները չթողնի առանձին մարդկանց, այլ հստակ գնահատականներ տա, հետևաբար ապօրինության մասին խոսելն ավելորդ է: 

-Որոշ շրջանակներ պնդում են, որ վարչապետ Փաշինյանը ուղղակիորեն ազդում է իրավապահ մարմինների որոշումների վրա, այդ թվում՝ կալանքի կիրառման գործընթացների վրա, ինչը, ըստ նրանց, կարող է դիտվել որպես միջամտություն դատական իշխանության անկախությանը։ Ի՞նչ եք կարծում այս դիտարկումների վերաբերյալ։

– Երկրի վարչապետը, լինելով երկրի ղեկավարը, կարող է տեսնել մտահոգություն ու բարձրաձայնել այդ մասին, ինչպես ես բարձրաձայնեցի իմ մտահոգությունը՝ ձեր հարցին ի պատասխան: Ասեմ ավելին՝ երկրի վարչապետի ուղիղ պարտականությունն է պաշտպանել պետության անվտանգությունը: Ես ուղիղ հրահանգներ չեմ լսել, դրանք ընդամենը մտահոգություններ են:

– ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը լայն արձագանք գտավ հանրային և քաղաքական շրջանակներում։ Մամուլում շրջանառվում են տեղեկություններ հնարավոր գնորդի՝ այդ թվում թուրքական կապերի վերաբերյալ:

– Այո՛, ասում էին, թե ՀԷՑ-ն ազգային արժեք է, ու մենք մեր ազգային արժեքը տալիս ենք թուրքերին, նման ցնդաբանություններ լսել եմ: Ինչ վերաբերում է պետականացնելուն, այս գործընթացը տեղի է ունենալու իրավական ճանապարհով, ու ոչ մի ապօրինի բան չի լինելու: Ամեն ինչի մեջ պարզ է, որ ընդդիմությունը տեսնում է թուրքական ու ադրբեջանական հետք, որպեսզի նաև խաղա քաղաքացիների զգացմունքների հետ: 

– Վերջերս տեղի ունեցող զարգացումների՝ այդ թվում կալանավորումների, մամուլի և քաղաքական դաշտում հնչող քննադատությունների ֆոնին, արդյո՞ք, Ձեր կարծիքով, Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարական պետություն։

– Ավելի քան երբևէ՝ այո՛, չե՞ք տեսնում՝ խոսքի ազատության ի՛նչ սանդղակ է Հայաստանում: Քաղաքացիները հիմնականում դժգոհում են խոսքի ազատության այս աստիճանից, էլ չեմ ասում ազատ մամուլի մասով, որ շարունակում ենք բարելավել մեր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում: Այսօր ավելի ժողովրդավար ենք, քան երեկ, վաղն ավելի ժողովրդավար կլինենք, քան այսօր: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այսօր ավելի ժողովրդավար ենք, քան երեկ, վաղն ավելի ժողովրդավար կլինենք, քան այսօր. ՔՊ պատգամավոր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net