Добавить новость
123ru.net
World News
Июнь
2025

Ալեն Սիմոնյանը «փուռն է տալիս» ՔՊ-ական պատգամավորին

0

Այսօր Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը նախկիններին դատափետելու հերթական ելույթի ժամանակ հիշեց, որ երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ պաշտպանության նախարարը՝ Սերժ Սարգսյանը, բանակում զինվորներն իրապես սոված էին։ Նրա խոսքով՝ այդ տարիներին ինքը անձամբ է տեսել, թե ինչպես էին զինվորները գիշերով գնում քաղաք՝ ուտելիք հայթայթելու, իսկ այդ սոված զինվորներին բռնելու համար ջիպով որոշ սրիկա և ոչնչություն անձինք որսի էին դուրս գալիս, ծեծի ենթարկում ու վերադարձնում զորամաս։

«Թող պատասխանեն՝ ինչո՞ւ էին մեր ամանի մեջ լցնում ջուր, կաղամբ, կարտոֆիլ ու կիլկի, հացն էլ՝ 7 օրը մեկ». Սիմոնյան:

Թողնենք այն փաստը, որ Սիմոնյանի նկարագրած` զորամասը ինքնակամ լքելը Քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածով համարվում է հանցագործություն՝ զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելը կամ ժամանակին չներկայանալը ենթադրում է քրեական պատասխանատվություն։

Ալեն Սիմոնյանը իրականում ճիշտ էր ասում։ Այդ տարիներին բանակում սննդի ապահովումը ողբալի վիճակում էր։ Ճաշացանկում գերակշռում էին փչացած բանջարեղենը, մի քանի օրվա հացը, ապուրները սարքում էին կիլկիով կամ երբեմն որդնած երշիկներով, խմելու ջուրը մշտական խնդիր էր, որի պատճառով զորամասում անընդհատ սուր աղիքային թունավորումներ էին։ Սա ճշմարտություն է և հազարավոր զինվորների հիշողություն։

Բայց ինչն է հետաքրքիր այս պատմության մեջ՝ Ալեն Սիմոնյանի հիշատակած զորամասը՝ «Հոկտեմբերյանի ուչեբկան», մինչև 2000 թվականը ղեկավարում էր ոչ այլ ոք, քան Ալեն Սիմոնյանի ներկայիս ՔՊ-ական գործընկեր, պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Այո՛, այո՛, Գագիկ Մելքոնյանը հենց այն զորամասի ղեկավարն էր, որի սարսափելի պայմաններից այսօր բողոքում է Ալեն Սիմոնյանը, որտեղ Մելքոնյանը փոխադրվել էր պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետի պաշտոնից, այսինքն՝ մինչ այդ էլ անմիջականորեն զբաղվում էր Ալեն Սիմոնյանի նշած հարցերով:

Ավելին, 2000 թվականին Գագիկ Մելքոնյանը առաջխաղացում է ստանում և հաջորդ ութ տարիներին՝ մինչև 2008 թվականը, լինում է պաշտպանության նախարարի տեղակալը թիկունքի գծով և զինված ուժերի թիկունքի պետը, որից 7 տարին նրա անմիջական ղեկավարը լինում է Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ պաշտոնապես դառնում է պատասխանատու ոչ թե մեկ զորամասի, այլ ամբողջ բանակի սննդի, հագուստի, նյութատեխնիկական ապահովման և թիկունքի կառավարման համար։

Այսպիսով, խոսնակը, ճիշտ նկարագրելով տարիներ շարունակ բանակում տիրող աղետալի իրավիճակը, փաստացի «փուռն է տալիս» հենց այն մարդուն, որն իր կողքին նստած է խորհրդարանում ու տարիներով համակարգել է այդ ամենը: Այնպես որ, Ալեն Սիմոնյանը կարող է հաջորդ ՔՊ խմբակցության նիստին ուղիղ Գագիկ Մելքոնյանից հարցնել կիլկիների, որդնած երշիկների մասին:

Հ․Գ․ Գագիկ Մելքոնյանը, ի թիվս այլ մեդալների, պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» ՊՆ մեդալով։

Մարի Ներսեսյան

MediaLab.am

The post Ալեն Սիմոնյանը «փուռն է տալիս» ՔՊ-ական պատգամավորին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net