Добавить новость
123ru.net
World News
Июнь
2025

Ամոթալի է. բացահայտ խախտվում են օրենքներն ու իրավունքները, իսկ Փաշինյանին հանձնված քաղհասարակությունը գրում է՝ «Պուտինի օլիգարխ է». Ալեքսանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց ընտրվեց երկու ամսով կալանավորումը, իրավաչափ համարո՞ւմ եք այս որոշումը, ընդհանրապես նրա շուրջ կատարվող զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում:

– Իրավաչափության մասին խոսք լինել չի կարող: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով գրոհել ու գրոհում է Եկեղեցու դեմ, ու Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող այս գործողությունները ցույց են տալիս, որ թիրախը միայն Սամվել Կարապետյանը չէ, նաև Եկեղեցին է: Կալանավորումը բացահայտ ապօրինություն է, ծիծաղելի է այն հոդվածը, որը դրել են Սամվել Կարապետյանի վրա, այդ հոդվածն ուղղակի ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի լկտիության աստիճանը: 

Եկեղեցու դեմ շարունակվող այդ ՔՊ-ական դավադրություններն ու իրենց քարոզիչների հայտարարությունները կամ աջակցությունն ուղղակի արդեն բացահայտ ցույց են տալիս, որ իրենց տերը Թուրքիան է։ 

Տեսնենք, թե ՀԷՑ-ի շուրջ իրադարձություններն ինչպես կզարգանան, եթե, այնուամենայնիվ, այն խլեն Կարապետյանից, ապա դա լինելու է միանշանակ Ռուսաստանի աջակցությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանն այն քաշային կարգը չէ, որ կարողանա միայնակ նման բան անել: 

Ես նաև կցանկանամ իմ գնահատականն ասել Սամվել Կարապետյանի վերաբերյալ․ երբ նրան համեմատում ես այլ օլիգարխների, թեկուզ հայաստանյան օլիգարխների հետ, ապա ակնհայտ է նրա մարդկային կերպարի տարբերությունը, որ նա չի մոռացել նաև իր հայրենիքն ու հայրենակիցներին:

–  Ինչի՞ հետևանք է, ըստ ձեզ, վարչապետի նման վարքագիծը։

– Այս իշխանության ներկայացուցիչներն առաջնորդվում են բացառապես անձնական շահերով, իսկ իրենց վարքը հետևանք է այն ծրագրերի իրականացմանը, որոնց համաձայնությունը տվել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ամբողջությամբ անտեսում է օրենքներն ու մարդու իրավունքները, ասում է՝ եթե ՀԷՑ-ի աշխատակիցներն գործադուլ անեն, ապա դատվելու են, բայց դու ի՞նչ իրավունքով ես այդ անելու, դու ի՞նչ գործ ունես: 

Նա հիմա ուղիղ տեքստով է տալիս այդ ցուցումները, այսինքն՝ այլևս չի թաքցնում, որ Հայաստանի ներսում ամեն ինչ միանձնյա որոշում է ինքը: Քանի որ դրսում ուրիշների առաջ կռացած վիճակում է, այստեղ՝ ներսում, իրավունք է վերապահում իրեն այսչափ լկտիանալու: 

– Տիկի՛ն Ալեքսանյան, ներսում նման վարք է դրսևորում, որովհետև չկա՞ հասարակական, քաղհասարակության, ընդդիմության ընդվզում կամ դիմադրություն:

– Այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, աշխարհաքաղաքական մեծ ծրագիր է, ու դրանում չի օգնի ներքին դիմադրությունը: Իսկ քաղհասարակությունը, ուղղակի ամոթալի է, որ իրենք էլ հանձնվեցին Նիկոլ Փաշինյանին: Բացահայտ օրենքի ու մարդու իրավունքների խախտում է տեղի ունենում, իրենք գրում են՝ «Պուտինի օլիգարխ է», իսկ Նիկոլն ո՞վ է, գիտե՞ք, կամ ո՞ւմ ստրուկն է: Խոսում են Պուտինի դեմ, իբր չգիտե՞ք, որ Նիկոլը Պուտինի կամակատարն է: 

Այս իշխանությունը մարդկանց աստիճանաբար բերեց այս վիճակին, որ ոչ մի դիմադրություն այս հարցերը չկարողանա լուծել: Նիկոլի շրջապատում, քաղհասարակության շրջանում լիքը մարդիկ կան, որոնք այսքան ապօրինություններից հետո ձայն չեն հանում, փոխանակ այս մասին խոսեն, ասում են՝ «Պուտինի օլիգարխ»։

Այս մեծ խաղերի ու պայմանավորվածությունների մեջ, ես կարծում եմ, որ շարքային քաղաքացիների դիմադրությունը չի կարող ոչինչ անել, ես նույնիսկ տպավորություն ունեմ, որ մեզ ուզում են դավանափոխ անել, ամենասարսափելին դա է, Եկեղեցու վրա այսպիսի գրոհ ես չեմ տեսել: 

– Որ ասում եք՝ ներքին դիմադրությունը չի կարող որևէ բան փոխել, այդ դեպքում ի՞նչ ելք կա ստեղծված իրավիճակից:

– Ելքն այս մեծ խաղի տակ մնալն է արդեն, այն, ինչ աստիճանաբար արել է Նիկոլ Փաշինյանը, նկատի ունեմ Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին նրա համաձայնություններն են հանգեցրել այս օրվան: Ելք չունենք, պետք սպասել ու տեսնել, թե ինչ է լինելու։ Դուք տեսաք՝ Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու համար հավաքված մարդկանց նկատմամբ հարկադրանք են կիրառել, Նիկոլ Փաշինյանը ոչնչի առաջ չի կանգնելու, որպեսզի իրականացնի այն ծրագրերը, որոնք իրեն պարտադրել են, ինքն էլ այն մարդը չէ, որ հրաժարական տար երկիրը փրկելու համար, իրենք առաջնորդվում են անձնական շահերով: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ամոթալի է. բացահայտ խախտվում են օրենքներն ու իրավունքները, իսկ Փաշինյանին հանձնված քաղհասարակությունը գրում է՝ «Պուտինի օլիգարխ է». Ալեքսանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net