Добавить новость
123ru.net
World News
Июнь
2025

ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում․ արդյոք դա պետականացման խոչընդոտ է. Factor.am

0

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գրավադրման գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը, իսկ օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

ՀԷՑ-ի բաժնետոմսերը գրավադրվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից մինչև 70 մլն դոլար, Ասիական զարգացման բանկից՝ մինչև 35 մլն դոլար, և Միջազգային ֆինանսական կորպորացիայից՝ մինչև 20 մլն դոլար վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց։ Նկատենք, սակայն, ընկերության գրավադրման հանգամանքը խոչընդոտ չէ դրա վաճառքի կամ պետականացման համար։ Նման դեպքերում գնորդը ժառանգում է նաև գրավադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

Ընդ որում, ըստ փաստաթղթերի, ՀԷՑ-ի բաժնետոմսերի միայն 70 %-ն է պատկանում Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերությանը։ Մյուս 30%-ի սեփականատերն այլ իրավաբանական անձ է՝ Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը: Դեռևս 2015-ին մամուլը գրել էր, որ օֆշորային այս ընկերությունը ևս փոխկապակցված է Սամվել Կարապետյանի հետ։ Ուշագրավ է, որ թեև ընկերության 2016-ի հաշվետվությունում է նշվում, որ «ՀԷՑ» բաժնետոմսերի 100%-ը «Տաշիր» ընկերությունների խմբին անցել է 2016 թ. դեկտեմբերի 28-ից, Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի իրական շահառու է դարձել 2009 թվականին: ՀԷՑ-ի 2024 թվականի հաշվետվության համաձայն՝ ընկերության վերջնական հսկող անձն է Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը:

Հաշվետվությունից նաև տեղեկանում ենք, որ 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժնետիրական կապիտալում 100% բաժնեմասը շարունակում է գրավադրված մնալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի դիմաց:

Ի դեպ, ՀԷՑ-ը գրավով վարկ է ստացել նաև ՀՀ կառավարությունից՝ 2016 թ-ին, մոտ 6 մլրդ դրամի չափով: Ընդհանուր առմամբ՝ ՀԷՑ-ի պարտավորությունները վարկերի և փոխառությունների գծով 2024-ի տարեվերջին կազմել են 77․2 մլրդ դրամ (մոտ 200 մլն դոլար)։ Միաժամանակ, ըստ ՊԵԿ-ի տվյալների, ընկերությունը 2024-ին բյուջե է վճարել 12․3 մլրդ դրամ հարկ։

The post ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում․ արդյոք դա պետականացման խոչընդոտ է. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net