Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ժողովուրդը կարող է «հաղթահարել» Փաշինյանին. ՔՊ-ից արձագանքել են
Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլն ինչ է, որ չհաղթահարի, Ilur.am-ում արած մեկնաբանության մեջ շեշտել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նման կերպ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը շարունակել է եկեղեցի-իշխանություններ հեռահար վեճի մասին իր անդրադարձը:
Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին, ինչն ընդվզման ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր...
