ՆԳ փոխնախարարի խոսքով՝ Ճամբարակում պայթյունի պատճառը գազի արտահոսքն է
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ երեկ Ճամբարակում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունին, նշելով, թե պարզվել է, որ «գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազից պայթյուն է տեղ ունեցել և շենքի փլուզում»:
«Ցավալիորեն ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված անձ, վերջիններիս վիճակը բավարար է, 1 անձ դուրս է գրվել», - նշեց Մկրտչյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ցավակցեց զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ,...
