Добавить новость
123ru.net
World News
Август
2024

Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի հաջորդ տարվանից

0

Հայաստանում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի  նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի հաջորդ տարվա մարտից, երբ արդեն հայտնի կդառնա մրցույթը հաղթած ընկերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին մրցութային երկրորդ փուլի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախագիծը ներկայացնելիս՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ 

«Նախագիծը վերաբերում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացմանը։ Այս նախագծով կարգավորվում են արդեն երկրորդ բուն մրցութային փուլին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան ավելի որակյալ իրականացնել գործընթացը և ընտրել լավագույն մատակարարին, որը կկարողանա ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ համակարգի ներդրումը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության  շրջանակներում կարևոր հենասյունային ուղղությունն է։

«Մենք կենսաչափական փաստաթղթերի և տվյալների անվտանգության բաղադրիչի շրջանակներում անվտանգային այնպիսի կանոններ ենք նախատեսում, որոնք կբավարարեն բարձր ստանդարտներին»,- ընդգծեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ առաջին փուլում հաղթած մասնավոր ընկերություններին այս տարվա սեպտեմբերին պետությունը կուղարկի իր առաջարկները։

«Մինչև տարեվերջ մասնավոր ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց վերջանական նախագծերը։ 2025 թվականի սկզբին կսկսենք գնահատման գործընթացը և, եթե գործընթացը հարթ ընթանա, չբախվենք բողոքարկումների և մնացած տեխնիկական խոչընդոտների, ապա 2025 թվականի մարտին կունենանք հաղթող ընկերություն, որին կհաջորդի պայմանագրի կնքումը։  

Նշեմ, որ ընկերությունը մինչև մեկ տարի ժամանակ կունենա, որպեսզի ենթակառուցվածքները բերի այն վիճակին, որն ակնկալվում է պայմանագրով և, ըստ այդմ, 10 տարի ժամկետով կկարողանա այս ծրագրի շրջանակներում մատուցել այս ծառայությունը»,- եզրափակեց Սարգսյանը։ 

The post Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի հաջորդ տարվանից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net