123ru.net
World News
Июнь
2024

Այս պահին ԱՄՆ-ն էական հնարավորություններ չունի մեր տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դեր ստանձնելու. Արմեն Պետրոսյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից դատելով՝ ԱՄՆ-ն պատրա՞ստ է այս պահին Հայաստանին տալ իրական անվտանգային երաշխիքներ, կարո՞ղ ենք մենք ԱՄՆ-ին որպես այլընտրանք դիտարկել։

– Իմ գնահատմամբ՝ այս պահին մեր տարածաշրջանի հետ կապված որևէ երկիր համապարփակ անվտանգային երաշխիք տալու հնարավորություն չունի, նման պատրաստակամություն չեն էլ հայտնում՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք կան տարածաշրջանում։

Այսինքն՝ քանի դեռ Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված, քանի դեռ տարածաշրջանում կա Ռուսաստանի թուլացած ազդեցություն, կան Իրանի կողմից տարածաշրջանում ազդեցություն վերականգնելու, իսկ Թուրքիայի կողմից իր ազդեցությունն ավելի ընդլայնելու հստակ նպատակ ու դրան միտված քաղաքականություն, քանի դեռ արևմտյան դերակատարներն ու ԱՄՆ-ն շարունակում են խիստ զբաղված լինել իրենց համար շատ ավելի էական տարածաշրջաններում ընթացող հակամարտություններով, խոսքը, բնականաբար, ուկրաինական և պաղեստինա-իսրայելական հակամարտությունների մասին է, այդ հնարավորությունները չկան։ 

Նշածս իրադրությունները հավելյալ խոչընդոտներ են ստեղծելու արևմտյան այն դերակատարների համար, որոնք կարող են մեր տարածաշրջանում ավելի մեծ դերակատարում ստանձնելու քաղաքական նպատակ ունենալ։ Բնականաբար, իրավիճակը սկզբունքորեն կփոխվի, եթե Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնագիր ստորագրեն, բայց մենք տեսնում ենք, որ այս գործընթացն էլ տեղում դոփում է, ու դա ոչ միայն բուն Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական հաշվարկների հետևանքով է, այլ նաև՝ արտաքին ազդեցության, մրցակցության։ 

Հետևաբար, այս պահին որևէ արտաքին դերակատար, անգամ աշխարհի թիվ մեկ գերտերությունը, էական հնարավորություններ չունի մեր տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դեր կամ գոնե Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտում առարկայական միջնորդություն իրականացնելու համար։ Օ’Բրայենի հայտարարություններում էլ, չնայած ձևակերպումներում եղած դիվանագիտական նրբություններին, դա, այնուամենայնիվ, նկատվում էր։

– Դիվանագիտական նրբությունները եթե մի կողմ դնենք, Օ’Բրայենի խոսքից պարզ դարձա՞վ, թե ԱՄՆ-ն ի՞նչ հստակ դիրքորոշում ունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում։ 

– Բնականաբար, նրանց համար ռազմավարական խնդիր է, որ հակամարտությունը կարգավորվի, իհարկե, կարևոր է սկզբունքը, որ դա լինի հնարավորինս արդարացի, այսինքն՝ չլինի մի կողմի շահերի հաշվին, բայց այդ արդարացիության ծավալների վրա ազդելու պոտենցիալ, փաստացի, ԱՄՆ-ն այս պահին չունի, երկրորդ՝ մեծ հաշվով, նրանց համար երկրորդական է, թե կողմերից որ մեկը ինչ հարցում կգնա փոխզիջման, իրենց համար էականը վերջնարդյունքն է։ 

– Պարո՛ն Պետրոսյան, իսկապե՞ս պոտենցիալ չունի, թե՞ շահերից չի բխում, դրա համար էլ ԱՄՆ-ն ակտիվ ջանքեր չի գործադրում։

– Պոտենցիալ չունենալն ու շահերից չբխելը իրար հետ շատ կապված իրողություններ են, որովհետև այս պահին ԱՄՆ-ի շահերը կենտրոնացած են այլ տարածաշրջանների վրա: Այսօր ԱՄՆ-ն կենսական խնդիր է լուծում ուկրաինական հակամարտության շրջանակներում, կենսական խնդիր է փորձում լուծել Մերձավոր Արևելքում, որովհետև լրջագույն հավասարակշռություն է փոխվում տարածաշրջանում, ու ԱՄՆ-ի ազդեցության ձևաչափը, ըստ էության, խարխլվում է Իսրայելի վարած քաղաքականության հետևանքով։ Այս ամենն ուղիղ կերպով ազդում է մեր տարածաշրջանային խնդիրների և ԱՄՆ-ի ներգրավվածության ներուժի ու շահերի վրա։ 

– Ասացիք, որ այս պահին չկա աշխարհաքաղաքական որևէ կենտրոն, որը կարողանա կամ պատրաստ է էական երաշխիքներ տալ Հայաստանին, այդ պարագայում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Իրավիճակը շատ անկանխատեսելի է, ընդ որում՝ բոլոր սցենարներն էլ հնարավոր են՝ և՛ հարաբերությունների հավելյալ սրացում, և՛ այս ներկա միջանկյալ՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը, իհարկե հնարավոր է նաև դրական զարգացում, այսինքն՝ խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Բայց այդ ամենը միայն Ադրբեջանի ու Հայաստանի դիրքորոշումներով ու շահերով չի պայմանավորված, դրա վրա ազդում է միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը։ 

Եթե այս բանաձևով շարունակվի, ինչպիսին ներկայում է տարածաշրջանում իրավիճակը, ապա չեմ կարծում, որ այդ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի, որովհետև միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը Ադրբեջանին դեռևս հնարավորություն տալիս է Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ կորզել, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանն ունի նման նպատակներ՝ դա «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն է, Հայաստանից առավելագույն տարածքներ պոկելն է, արցախյան հիմնահարցը վերջնականապես փակելու խնդիրն է։ 

Բայց եթե Ադրբեջանը տեսնի, որ գլոբալ առճակատումը գնում է հանգուցալուծման, ապա շատ արագ կերպով կփորձեն Հայաստանի հետ, թեկուզ ոչ շատ բովանդակային, բայց ինչ-որ համաձայնագիր ստորագրել ու փորձել Հայաստանից ստանալ մնացած հարցերում զիջումներ հետագա երկկողմ հարաբերությունների համատեքստում, այլ ոչ թե հակամարտության։ Այսինքն՝ կախված տարածաշրջանային ու միջազգային բանաձևումներից՝ կարող է փոխվել նաև Ադրբեջանի դիրքորոշումը, կրկնում եմ, այս գործընթացի հիմնական խոչընդոտողը, բնականաբար, Ադրբեջանն է, որի քայլերն ու հաշվարկները ևս կախված են միջազգային ու տարածաշրջանային իրավիճակներից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այս պահին ԱՄՆ-ն էական հնարավորություններ չունի մեր տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դեր ստանձնելու. Արմեն Պետրոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Реставрация 14 жилых домов завершится в этом году


Спорт в России и мире
Москва

Представители Росгвардии поздравили воспитанников Центра спорта и образования «Самбо-70» с принятием торжественной клятвы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Янник Синнер

Сафиуллин проиграл Синнеру и не смог выйти в четвертьфинал теннисного турнира в Пекине


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В царстве растений. Самая большая коллекция магнолий в России собрана в Гагаринском районе





Путин в России и мире
Москва

Рябков: Россия фиксирует реакцию Запада на изменения своей ядерной политики


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Лавров заявил, что ФРГ молчат на запрос РФ показать, как лечили Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Егор Летов

"Летов бы перевернулся в гробу". Как два омича за неделю создали незабываемое событие



Москва

Жамнов — о победе «Спартака»: «Сегодня мы играли все 60 минут и овертайм — это очень хорошо»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net