Добавить новость
123ru.net
World News
Май
2024

Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականներ, դուք սխալ եք հասկացել Օրուելի վեպը, նա այդ վեպը գրել է որպես նախազգուշացում, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Արթուր Խաչատրյան

0

Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականներ, դուք սխալ եք հասկացել Ջորջ Օրուելի վեպը, Օրուելն այդ վեպը գրել է որպես նախազգուշացում դիկտատուրայի, վոլյունտարիզմի, տոտալիտարիզմի դեմ, նա դա չէր գրել որպես պետական կառավարման ուղեցույց։ Այս մասին ԱԺ-ում խմբակցությունների անունից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այդ վեպում կար ճշմարտության նախարարություն, որը որոշակի պոստուլանտներ էր քարոզում, ասում էր՝ պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկությունն է, տգիտությունը ուժն է։ Դուք, հավատարիմ Օուրելի հակացուցումներին, նմանատիպ պոստուլանտներով եք փորձում մարդկանց ուղեղը «լվանալ»։ Ասում եք՝ կեղծիքը լեգիտիմություն է, զիջումը նվաճում է և շեդևր, կապիտուլյացիան՝ հաղթանակ է։

Ասում է՝ մենք ոչ թե 4 գյուղ հանձնել ենք, այլ 4 գյուղ գրավել ենք Ադրբեջանից, խլել ենք մեր դեմ կռիվ սկսելու լեգիտիմությունը։ Ժողովո՛ւրդ, Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմություն փնտրել կռիվ սկսելու համար։ Այդ ի՞նչ լեգիտիմությունից եք զրկում, ձեր միակ լեգիտիմությունը, որ փնտրում եք, Ադրբեջանի բարեհաճ վերաբերմունքն է։ Ադրբեջանին կարգել եք որպես լեգիտիմության և անվտանգության երաշխավոր, որովհետև ինչպես տեսաք ՝մեր հպարտ ու ինքնիշխան պետությունից բոլորը ձեռքերը լվացել, գնացել են»,- ասաց պատգամավորը։

Խաչատրյանը հիշեցրեց, որ նախ ասում էին կադաստրի քարտեզ չկա, հիմա ասում են՝ կադաստրի քարտեզ կա, բայց սխալ էր, սխալ է այդ քարտեզը։

«Լավ իսկ կլինի՞ սխալ լինի այնպես, որ մի 100 մետր էլ Ադրբեջանից տարածք բերեիք։ Լեգիտիմություն ասելով՝ Ադրբեջանի ոչ լեգիտիմ քայլերն եք խրախուսում»,- ասաց նա, ապա հայտարարեց, թե ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե իր կրեդոյին հավատարիմ չլիներ՝ «մեղավոր են բոլորը իրենցից բացի»։

«Քանի որ գիտեին այդ քարտեզները դուրս են գալու, կհամադրվեն այլ փաստաթղթերի հետ, ասում են՝ կիրանցեցիներն են մեղավոր, այ որ նրանք չընդվզեին, քարտեզն ավելի լավը կլիներ։ Դրանով գիտե՞ք ինչ եք անում, ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետև հայտարարում եք՝ սահմանազատումը լինելու է նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը միակողմանի զիջումն է։ Այսօր ավանսով ինդուլգենցիա եք առնում ու ժողովրդին վախեցնում եք՝ հանկարծ չընդվզեք, որովհետև ավելի վատ կլինի, մի հատ էլ Ադրբեջանին ասեք՝ ավելի վատ կլինի»։

Խաչատրյանը նաև նշեց, որ մեղավոր են կարգել նաև արցախցիներին։

«Մեղավոր են բոլորը, դուք անմեղ եք։ Մեղավոր են ղարաբաղցիները․ 100 հազար ղարաբաղցի պետք է կռվեր 10 մլն Ադրբեջանի դեմ, այն դեպքում, երբ առաջին անգամ Հայաստանը դավաճանեց իր հանձնառությանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Ձեր կառավարության օրոք է ընդունվել ազգային անվտանգության ռազմավարությունը, դուք ձեր սկզբունքներին դավաճանեցիք»,- ասաց պատգամավորը։

Նա նաև անդրադարձավ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախը թոկ էր Հայաստանի վզին։

«Բնական է, եթե թոկ էր, պետք է այն կտրեր, ու կտրվեց այդ թոկը։ Եվ այստեղ տեղի ունեցավ շահերի զուգամիտում, մեկին պետք էր մեղավոր կարգել։ Այստեղ Արայիկ Հարությունյանը հետ է քաշվում, ընտրվում է կոնսենսուսով ամբողջ ղարաբաղյան վերնախավից նախագահ և 10 օր հետո Ադրբեջանը հարձակվում է։ Շահեց Ադրբեջանը, շահեց այսօրվա Հայաստանի կառավարությունը․ դա 2 կուսակցությունների՝ Քաղպայմանագրի և Նոր Ադրբեջանական կուսակցության շահերի համադրման հրաշալի օրինակ է։

Ձեզ մոտ մոլուցք է բոլորին մեղավոր կարգելու։ Բանը հասել է նրան, որ ապրիլ 24-ի ուղերձով Փաշինյանն մեղադրում է զոհերին՝ պետականություն չունեցող ժողովուրդը զոհ դարձավ։ Թուրքերը մեղք չունեն, հա՞, պետականություն չունեցող ժողովուրդն ու դաշնակիցները՝ Անտանտն էին մեղավոր։ Բանը նրան հասավ, որ նույնիսկ Լեմկինի ինստիտուտը ձեզ ու նրան քննադատեց այդ կեղծարարության համար։ Հիմա եկել, խոսում եք հզոր պետությունից ու բանակից։ Ո՞վ չի ուզում, բայց բանա՞կն է հզոր, թե՞ պետությունը։ Ասում եք՝ ՀՀ-ն քանի՞ քկմ է, այն տարածքից, որ ստացել եք, առնվազն 208 քկմ-ով պակաս է»,- ասաց նա։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Элджей

Рэпер Элджей выступил на фестивале «Черника Fest Music» в Новосибирске



Москва

Синоптики спрогнозировали грозы и до 26 градусов тепла в Москве 18 июня

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net