Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News
Май
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
31

Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Հարություն Առաքելյանը

0

«Աչքերս բացեցի հիվանդանոցում ու առաջինը ոտքիս ձեռք տվեցի, տեղում էր։ Սա արդեն լավ նորություն էր ինձ համար, թեկուզ դեռ չգիտեի, թե ինչ դժվարությունների միջով եմ անցնելու այդ ոտքը պահելու համար»,- պատմում է Հարություն Առաքելյանը, որը մտովի հետ է գնում մինչև 2020 թվական՝ հոկտեմբերի 4-ը, երբ Հադրութում վիրավորում ստացավ: Ականանետի պայթյունից ձախ սրունքն էր վնասվել։  Հարությունը […]

The post Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Հարություն Առաքելյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Աչքերս բացեցի հիվանդանոցում ու առաջինը ոտքիս ձեռք տվեցի, տեղում էր։ Սա արդեն լավ նորություն էր ինձ համար, թեկուզ դեռ չգիտեի, թե ինչ դժվարությունների միջով եմ անցնելու այդ ոտքը պահելու համար»,- պատմում է Հարություն Առաքելյանը, որը մտովի հետ է գնում մինչև 2020 թվական՝ հոկտեմբերի 4-ը, երբ Հադրութում վիրավորում ստացավ: Ականանետի պայթյունից ձախ սրունքն էր վնասվել։ 

Հարությունը բռնցքամարտիկ է, տարբեր միջազգային ու հանրապետական առաջնությունների է մասնակցել, հաղթանակներ տարել։ Կոտայքի մարզում իր քաշային կարգում առաջինն է եղել, Ռուսաստանում մասնակցել է մրցումների, միջազգային առաջնության հաղթող դարձել Վոլգոգրադ քաղաքում: 

«Բայց երազանքս չկատարվեց, ուզում էի օլիմպիական չեմպիոն դառնալ, դրա փոխարեն սկսեցի պայքարել կյանքի համար»,- ասում է 27-ամյա Հարությունը: 

Մինչև պատերազմ մեկնելը Հարությունը շուրջ 10 տարի մարզիկի տիտղոսների համար է պայքարել, մարտի դաշտում լուրջ վիրավորվում ստանալուց հետո ստիպված էր սկսել զրոյից՝ գոնե հողին ամուր կանգնելու և քայլելու համար: Ասում է՝ սպորտի և մարզիկի ակտիվ կյանքին վերադառնալու մասին մտածելը նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից էր: 

«Անհնար բան էր թվում»,- ասում է նա: 

Որպես կամավոր պատերազմի դաշտ մեկնելու որոշումը Հարությունը կայացրեց միանգամից, թեև հինգ ամիս էլ չկար, ինչ ավարտել էր բանակում ծառայությունը: 

«Մեկնեցի Հադրութ, պատերազմի օրերին Կարախանբելի կոչվող շրջանում էի։ Երկնքում անընդհատ անօդաչու թռչող սարքեր էին պտտվում, տարածքը ռմբակոծվում էր։ Ականանետի հերթական պայթյունից վայրկյաններ առաջ դիրքի ավագը գոռաց, որ զգուշանանք։ Մոտեցող ազդանշանից արդեն հասկանում էինք՝ ուր է ընկնելու։ Այս մեկի ձայնը շատ մոտ էր։ Պայթեց։ Շոկ էր, ինձ թվաց՝ ոտքս էլ չկա։ Ձախ ոտքիս սրունքն էր վնասվել»,- հիշում է Հարությունը։ 

Հարությունը շատ լավ հիշում է պայթյունից հետո դիրքում տիրող ծանր իրավիճակը՝ զոհեր, վիրավորներ, խուճապ: 

«Սողալով մի կերպ տեղաշարժվել եմ, որ հասնեմ ողջ մնացած ծառայակից ընկերներիս, ավելի ապահով վայր: Էդ պահին երկնքում անօդաչու էր պտտվում, ու մենք սպասում էինք, որ մեր վրա է ընկնելու։ Տղաները ավտոմատներով կրակում էին անօդաչուի վրա»,- հիշում է Հարությունը։ 

Արկերի չդադարող պայթյունը, երկնքում անընդհատ պտտվող անօդաչու թռչող սարքերը անհնար էին դարձրել խրամատից վիրավոր զինվորների դուրսբերումը, և այդպես Հարությունը որոշ ժամանակ վիրավոր մնացել է խրամատում։ 

Ասում է՝ ավելի շատ խուճապային տրամադրություն էր, ու նույնիսկ մոռացել էին վիրավոր ոտքս կապել, սակայն որոշ ժամանակ անց կարողացել է հավաքել իրեն, գոտիով կապել է ոտքը: 

«Զինվորներին ասեցի՝ արնաքամ եմ լինում, փրկվելու շանսեր չկան, բայց տղաներից երկուսը որոշեցին այդ դժվար իրավիճակում ռիսկի դիմել ու փրկեցին կյանքս…»։

«Գնդակների տակով տղաներն ինձ դուրս բերեցին։ Նույնիսկ չէի ճանաչում իրենց, հետո փնտրեցի, բայց չգտա: Մի 10 րոպե տանում էին, մի քիչ հանգստանում ու նորից։ Չորս կողմը պայթյուններ էին։ Շատ զոհեր ու վիրավորներ տվեցինք: Ճանապարհին արդեն զգում էի, որ ձեռքերս փայտացել են, չեմ կարողանում շարժել, որովհետև արյունաքամ էի եղել, երբ Հադրութի հոսպիտալ հասանք, էլ չեմ հիշում, գիտակցությունս կորցրեցի»,- հիշում է նա։ 

Հարությունը գիտակցության է եկել Գորիսում, երբ արդեն երկու վիրահատության էր ենթարկվել, որից հետո անոթների խնդիրների հետևանքով նրան տեղափոխել են Երևանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: 

Ասում է՝ թեև գիտակցաբար է պատերազմ գնացել, բայց իրական սարսափն արդեն տեղում է պատկերացրել։ Զգացողությունները մարտի դաշտում հակասական էին՝ վախ, լարվածություն, հանգստություն, վրեժի զգացողություն, բայց «մինչև որ մաշկիդ վրա չես զգում ամենը, ինքդ էլ չես հասկանում, թե իրականում ինչի ես ընդունակ»։

«Ինչքան էլ գիտակցես, որ կյանքը թանկ է, բայց նժարի մյուս կողմում էլ թանկ բան է դրված, ու միշտ ասել եմ՝ եթե պոստում դեռ մեկ զինվոր էլ կա, պոստը հանձնված չէ»,- ասում է Հարությունը։

Վիրահատությունները, անասելի ցավերը, վերականգնողական շրջանը, քայլելու առաջին փորձերը Հարությունին հուշում էին, որ չի կարող այլևս մարզական կյանք վերադառնալ, թեև, ասում է, իր երազանքները հենց սպորտի հետ էին կապված: Սակայն, կամքի ուժը և լավատեսությունը օգնում են այլընտրանքային լուծումներ գտնել, և նա որոշում է հիմնել մարզադպրոց և գիտելիքները փոխանցել իր սաներին՝ նրանց տանելով հաղթանակների: 

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում անցնելու ընթացքում իմանում է, որ շահառուների բիզնես ծրագրերի մրցույթ է լինելու։ Թեպետ սպասելիքները մեծ չէին, բայց որոշում է ծրագիր ներկայացնել և իր ծննդավայրում՝ Հրազդան քաղաքում, բռնցքամարտի ակումբ հիմնել։ 

Զինվորի տան աջակցությամբ նրա ծրագիրը կյանքի է կոչվում։ 2023 թվականի մայիսի 1-ին Հրազդանի Սպանդարյան 10 հասցեում «Լեգենդս» (Legends) բռնցքամարտի ակումբը բացում է իր դռները 7 տարեկանից բարձր սաների առաջ, որտեղ հիմնադիրը, սաների մարզիչն ու հաղթանակներ տանողը պատերազմում վիրավորում ստացած, 3 տարվա ընթացքում ավելի քան 10 վիրահատություն տարած Հարություն Առաքելյանն է: Ասում է՝ դեռ ցավեր ունի, բայց հոգեպես հանգիստ է:

«Մայիսի 1-ը իմ կյանքի ամենաուրախ օրերից էր: Իմ երազանքները կիսատ մնացին, բայց հիմա դեպի երազանք եմ տանում ակումբի 40 սանի։ Հավատում եմ, որ գալու է նրանց հաղթանակները տեսնելու օրը: Ես այլևս չեմպիոն չեմ լինի, բայց, հավատացեք, մարզիչի համար իր սանի հաղթանակը նույնքան հուզիչ ու սպասված է։ Երբևէ, ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ կամավոր պատերազմ մեկնեցի, իմ արածի գինը գիտեմ: Գիտեմ նաև, որ շատ տղաներ, ընկերներ, մարտիկներ ավելին կորցրեցին…», – ասում է նա։

Երբ նույնիսկ դպրոց հիմնելու որևէ շանս չուներ, Հարությունը ակումբի անունն արդեն որոշել էր՝ «Լեգենդս»։ «Լեգենդս» բռնցքամարտի դպրոցը հիմա իրական է, ու ակումբի պատերից ներս մարզիկ Հարությունը սաների հետ ապրում է իր կիսատ թողած մարզական կյանքը։ Ակումբի սաներն արդեն հասցրել են տարբեր մրցաշարերի մասնակցել ու հաղթանակներ տոնել։ Սաների հաջողությունն իրեն շատ է հուզում: Ասում է՝ զգացմունքները խառնվում են իրար: 

«Բոյերի [մարտերի] ժամանակ ես ավելի էմոցիոնալ եմ լինում ու էդ մի քանի րոպեն կողքից նստած քրտինքի մեջ կորում եմ, ոնց որ ես բոյ անեմ։ Էդ ամենահաճելի պահն ա, երբ քո սանի ձեռքը բարձրացնում ես ռինգում ու հաղթանակ տոնում»,- ոգևորված պատմում է սպորտային չեմպիոնից կյանքի բերումով մարզիչ դարձած մարտիկը։

Հարություն Առաքելյանը

Հարությունը դեռ հենակներով է տեղաշարժվում, բայց հույս ունի, որ այս պատերազմում էլ կհաղթի, քանի որ ծրագրերը շատ են, պիտի հասցնի։

«Հիմա երկու նոր նպատակ եմ դրել իմ առաջ՝ կազմակերպել պատերազմում զոհված տղաներին նվիրված մրցումներ ու երկրորդ՝ ակումբը բացել հարևան Լեռնանիստ գյուղում, որ կարողանամ գյուղի երեխաներին հենց իրենց գյուղում մարզեմ»,- ասում է Հարությունը։ 

Սաթենիկ Հայրապետյան

Նկարզարդումը՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am

The post Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Հարություն Առաքելյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: 10 тыс. человек получили медпомощь в обновленных приемных отделениях


Спорт в России и мире
Москва

В Москве 1 июня стартует чемпионат по игре «Камень, ножницы, бумага»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Белорусские теннисистки проведут стартовые встречи открытого чемпионата Франции


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Суд четвертый раз обязал бизнесмена возместить ущерб, нанесенный землям Люберец





Путин в России и мире
Москва

Власти Зимбабве поблагодарили Москву за помощь в период засухи


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск приостановил участие в договоре о вооруженных силах в Европе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Белый дом признал причастность к выработке «формулы мира» Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Владимир Высоцкий

«Исход» в Новороссийске: почему не все местные любят этот памятник и при чём тут Высоцкий



Москва

Власти: Томск стоит в очереди на бэушные московские трамваи

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net