Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2023

ՔՊ-ն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել

0

Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցությունն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք «Ապրելու երկիր» կուսակցությունից Ալավերդու համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանի ֆեյսբուքյան էջից։

«Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Այսօր օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:

Մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից, շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո այն սպասելի էր թե՛ իմ, թե՛ մեր բնակիչների համար։
Սակայն այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։

Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում։

Սիրելի՛ ալավերդցիներ, վերահաստատում եմ, որ մենք շարունակում ենք ծառայությունը ի շահ Ալավերդի համայնքի և ի շահ մեր բնակչի։ Մենք մեր հնարավորություններն օգտագործել ենք միայն Ալավերդին ամեն եկող օրվա հետ ավելի լավը դարձնելու համար՝ վստահ լինելով, որ դա է գնահատականի արժանանալու միակ բանաձևը։

Ալավերդիում իշխանությունը ձևավորվել է ձեր ընտրության շնորհիվ, և իշխանությունը հենց ձերն է։

Ձեր վստահությունը մեզ համար ամենաթանկն ու կարևորն է, և վստահեցնում ենք՝ ձեզ հետ միասին չենք թողնելու, որ մի խումբ արկածախնդիրներ խլեն ձեր իշխանությունը։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ վստահության և աջակցության համար», - գրել է Թամազյանը` գրառմանը կից հրապարակելով նաև նախագիծը։

Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ալավերդի համայնքում նախորդ տարի տեղի ունեցած ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն այդպես էլ չեն ընդունում իրենց կարգավիճակը և անում են առավելագույնը խոչընդոտելու համայնքի զարգացմանը։

«Ամիսներ առաջ օգտագործելով բազմաթիվ վարչական լծակներ, տեղացիների ասելով՝ տալով նաև նյութական խոստումներ՝ հաջողացրել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին տանել իրենց կողմը։ Արդյունքում, արդեն մի քանի ամիս է՝ իշխանության թիմը չի ներկայանում ավագանու նիստերին՝ խոչընդոտելով համայնքի համար կարևոր մի շարք ծրագրերի քննարկմանը։

Ընդ որում, մեր այլ թիմակիցների նկատմամբ ճնշումներ և առաջարկներ անելու փորձեր նույնպես արվել են՝ պարտված թեկնածուի և խմբակցության՝ քրեական բազմաթիվ դրվագներով հայտնի ղեկավարի կողմից։

Ուզում եմ կարևորել նաև, մեր կոալիցիոն գործընկեր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության սկզբունքային դիրքորոշումը, ում հետ ձևավորվել է իշխանությունը։

Եվ ահա, Ալավերդիում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջիկա օրերին նախատեսում է ՏԻՄ օրենքի կոպիտ խախտումով նախաձեռնել համայնքի ղեկավարի անվստահության գործընթաց, ինչը օրեր առաջ արժանացել է իրենց ղեկավարության՝ կուսակցության վարչության և կուսակցության նախագահի հավանությանը։

Ժողովրդավարության մասին հեքիաթներ պատմող իշխող ուժը փորձում է ամեն գնով խլել ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունը, որը բոլորի համար եղել է ընդունելի։

«Ապրելու երկիր» կուսակցությունը չի թույլատրելու զոռբայությամբ և օրենքի խախտումով իշխանության փոփոխությունը Ալավերդի համայնքում։

Ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդի կողմից։

Պատրաստ ենք քննարկել նույնիսկ ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վերահաստատելով ժողովրդի վստահությունը։

Հակառակ պարագայում, կհանդիպենք որտեղ պատահի․․․», - գրել էր Մեսրոպ Առաքելյանը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net