Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2023

Արցախցիների իրավունքների հարցը պետք է ներառվի խաղաղության պայմանագրում. Թալին Հիքիթ

0
Արցախցիների իրավունքների հարցը պետք է ներառվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում, կարծում է իրավաբան, միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Թալին Հիքիթը, ով տեսակապով մասնակցում էր Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի կազմակերպած երևանյան  գագաթնաժողովին: 


 


«Ի՞նչ չպետք է անենք, մենք չպետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիր, որում Ադրբեջանի ճանաչված սահմանները ներառում են ԼԵռնային Ղարաբաղը, մենք ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը: Եթե Հայաստանի Հանրապետությունը, որը դե ֆակտո ներկայացնում է Արցախի ժողովրդի շահերը, ստորագրի համաձայնագիրը և համաձայնի այդ սահմանների հետ, կարծում եմ, և պատմությունն էլ ցույց կտա, որ մենք թույլ ենք տալիս Արցախի Հանրապետութան լուծարումը», - նշեց նա: 


 


Իսկ ի՞նչ պետք է անեն սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիները: Ըստ Թալին Հիքիթի՝ արցախցիները պետք է իրենց իրավունքները ներկայացնեն միջազգային հարթակներում ու նաև պահպանեն իրենց կառավարությունն իբրև վտարանդի կառավարություն. - «Վտարանդի կառավարության գաղափարը հենց դա է, որ դու կորցրել ես տարածքը՝ որպես նախկին պետություն, կամ ինքնավարություն, դու այլևս հնարավորություն չունես գտնվել քո տարածքում, բայց դու այնուամենայնիվ ցանկանում ես պահպանել պետականության մյուս տարրերը»։




Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մեջբերեց Հայաստանի իշխանություններին, թե դեմ են, որ Արցախի պետական ինստիտուները պահպանվեն, քանի որ դա սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը: 


Թալին Հիքիթը կարծում է՝ որևէ սպառնալիք Արցախի կառավարությունը Հայաստանի համար չի ստեղծում, բայց եթե կան որոշակի մտահոգություններ, ապա Արցախի կառավարության ներկայացուցիչները պիտի դրանք քննարկեն Հայաստանի կառավարության հետ, չի կարելի թույլ տալ, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև թշանմանք առաջանա


  


«Ես գիտեմ որ դուք, նկատի ունեմ Արցախի  նախկին իշխանությունները, ևս շահագրգռված եք Հայաստանի անվտանգությամբ, քանի որ գտնվում եք Հայաստանում: Մենք պետք է սկսենք իրար ներկայացնել փոխադարձ մտահոգություններն ու լսել միմյանց և թույլ չտալ, որ այդ հարաբերությունները դառնան թշնամական: Ոչ մեկի շահերից չի բխում, որ Հայաստանի կառավարւթյան և Արցախի իշխանությունների հարաբերությունները լինեն թշնամական, դա սպառնալիք կստեղծի և Հայաստանի անվտանգության համար, և հետևաբար սպառնալիք կլինի նաև Հայաստանում ապաստանած արցախցիների և արցախյան իշխանությունների համար»: 




Ըստ փորձագետի՝ արցախահայության խնդիրը ներկայացնելիս պետք է շեշտադրել, որ խոսքը բնիկ ժողովրդի մասին է, արցախահայերը ունեն վերադարձի իրավունք որպես փախստական, ու նաև որպես բնիկ ժողովուրդ, որ ապրել է այդ հողում՝ անկախ նրանից, թե ովքեր են գրավել կամ ում տիրապետության տակ է եղել այն: 


 


Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Թալին Հիքիթը, սակայն, միևնույն ժամանակ նկատում է՝ աշխարհում այս տարածաշրջանի մասին շատ քիչ բան գիտեն, և Հայաստանից բացի, այլ երկրներում ընկալումը հիմնականում այն է, որ Արցախը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մասն է, դա շատ  ցավալի ու հիասթափեցնող է, բայց այդ փաստի հետ պետք է հաշվի նստել: Ըստ փորձագետի՝ այդ ընկալումն առաջացել է նաև Հայաստանի մեղքով, քանի որ 30 տարի շարունակ Հայաստանը հետևողական չի եղել և միջազգային հանրությանը չի ներկայացրել հակամարատության իրական պատմությունն ու իրական պատկերը: 


 


«Մենք պետք է հիշենք, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը տարածաշրջանի վերաբերյալ, այն մտայնությունից,  թե Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մասն է: Մենք պետք է սկսենք այդտեղից, եթե մենք ցանկություն ունենք վերադառնալ և վերստին հիմնել Արցախի Հանրապետություն, մենք պետք է սկսենք քանդել  միջազգային հանրության այդ պատկերացումն ու նարատիվը: Պետք է սկսենք անհապաղ, իրականում դեռ երեկ պետք է սկսած լինեինք», - նկատեց նա:


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net