Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2023

Երաժշտության ունկնդրում՝ վիբրացիոն ժիլետների միջոցով. «Harmony Felt»-ը կամուրջ կդառնա երաժշտության և լսողական խանգարում ունեցող անձանց միջև

0

Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված «Harmony felt» նորարարական նախաձեռնության շրջանակներում մի խումբ լսողական խնդիրներ ունեցող երեխաներ հնարավորություն կունենան վիբրացիոն ժիլետների միջոցով վայելելու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Harmony felt» միջոցառման մուտքն անվճար է, այն կկայանա նոյեմբերի 30-ին ժամը 19:00-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում: 

«Ծրագիրը հնարավորություն է տալիս լսողական խանգարում ունեցող երեխաներին վիբրացիոն ժիլետների միջոցով զգալ երաժշտությունը: Հատուկ մշակված վիբրացիոն ժիլետների օգնությամբ երեխաները հնարավորություն կունենան վայելելու  Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, իսկ ահա  ծրագրի առաջին փուլից հետո նրանք իրենց հույզերն ու զգացմունքները կարտահայտեն նկարչության միջոցով՝ այսկերպ’ ներկայացնելով վիբրացիոն ազդակների միջոցով զգացածը»,- նշեց ծրագրի ղեկավար Շուշան Բարսեղյանը։

«Harmony Felt»-ը  նորարարական նախաձեռնությունն է, որի նպատակն է կամուրջ հանդիսանալ երաժշտության և լսողական խանգարում ունեցող  անձանց համայնքի միջև՝ խթանելով ավելի խորը կապը մշակութային ժառանգության հետ՝ միաժամանակ խրախուսելով ներառականությունն ու անվանի ստեղծագործողների ժառանգության հանրահռչակումը։

Բարսեղյանը տեղեկացրեց՝ քանի որ սա Հայաստանում առաջին փորձն է, որոշ դժվարություններ են եղել ժիլետներ ձեռք բերելու և նման միջոցառումն ընդհանուր կազմակերպման հարցում: 

«Այս սահմանափակումների պատճառով որոշեցինք՝  առաջին փուլը կներառի երեք ժիլետ՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար: Այնուամենայնիվ, թեև նախապատվությունը տրվում է երեխաներին՝ մուտքը ազատ է բոլորի համար։ Ակնկալում ենք մոտ 200 հյուր»,- նշեց Բարսեղյանը:

Նա շեշտեց՝ մարտահրավեր էր նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն ադապտացնել ժիլետներին։ Հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ ոչ բոլոր հնչյուններն են հնարավոր էֆեկտիվ փոխանցել վիբրացիայի միջոցով։ 

«Անհրաժեշտություն առաջացավ կրճատել օգտագործվող երաժշտական գործիքների ցանկը։ Սա ենթադրում էր ոչ միայն տեխնիկական ադապտացիա, այլ նաև ստեղծագործությունների ստեղծագործական վերափոխում։ Այս հարցում մենք լիովին վստահեցինք սիմֆոնիկ նվագախմբի մասնագետների փորձին ու հմտությանը։ Նրանց գիտելիքները թույլ տվեցին պահպանել երաժշտության ամբողջականությունն ու էությունը այս ոչ ավանդական ձևաչափում՝ ստեղծելով զարմանալի և հուզիչ տեսողական-ձայնային փոխազդեցություն»,- մանրամասնեց նա:

Շուշան Բարսեղյանի խոսքով՝ հաշվի առնելով ժիլետների համար երաժշտական ​​ստեղծագործությունները հարմարեցնելու դժվարությունը և այս ձևաչափի նորությունը, հանդիսատեսի արձագանքների քայլ առ քայլ վերլուծությունը կարող է ուղեցույց ծառայել ծրագրի հնարավոր ընդլայնման համար՝ Հայաստանի և արտերկրի այլ քաղաքներում:

Հաջողության դեպքում նախատեսում են ընդլայնել ժիլետների քանակը՝ ավել մեծ քանակությամբ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց նման հնարավորություն ընձեռելու համար։

«Harmony felt»-ներառական ծրագիրը՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին, իրականցվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ծրագրի հեղինակն է Առնոլդ Աբրահամյանը, տեխնիկական բաժնի պատասխանատուն՝ Վրեժ Միքայելյանը: 

The post Երաժշտության ունկնդրում՝ վիբրացիոն ժիլետների միջոցով. «Harmony Felt»-ը կամուրջ կդառնա երաժշտության և լսողական խանգարում ունեցող անձանց միջև appeared first on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net