Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2023

Սամվել Շահրամանյանը զրուցել է  գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ. «Բաքվի հետ   բանակցություններ չկան» 

0
Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, եթե բանակցություն լիներ, Արցախի նախագահի աշխատակազմը հայտարարությամբ հանդես կգար, թաքցնելու որևէ բան չկա, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։  


Երեկ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն էր պնդել, թե Սամվել Շահրամանյանը բանակցում է Ադրբեջանի հետ։ 


Սամվել Շահրամանյանի խորհրդականն ասաց, թե Սամվել Բաբայանին արձագանքել չեն պատրաստվում, Բաբայանն ինքը պետք է ասի, թե որտեղից իրեն այդպիսի տեղեկություն։


 




Արցախի նախագահի խորհրդականը չբացառեց, որ տեխնիկական հարցերի շուրջ Սամվել Շահրամանյանը կարող է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ, մասնավորապես Բաքվում գտնվող գերիների հարցով։  


«Եթե նախկին նախագահները կապվում են կամ մեր Արցախի մյուս քաղաքացիները, ովքեր այս պարագայում գտնվում են գերեվարված, կամ որոշակի կապի ստեղծում է տեղի ունենում, ես չեմ կարող ասել՝ մենք դա կարող ենք համարել շփում, չենք կարող համարել շփում։ Տեխնիկական խնդիրներ են, ինձ թվում է՝ դա ևս կարող ենք ենթադրել, որ զուտ տեխնիկական հարցեր կարող են լինել, այսինքն՝ եթե այնտեղից զանգահարում են, կամ այստեղից են փորձում ինչ-որ մի ձև կապ հաստատել, չգիտեմ՝ մենք ինչքանով կարող ենք դա համարել շփում։ Բանակցություն, բնականաբար, չենք կարող համարել, բայց շփում, կարծում եմ, ևս չենք կարող համարել», - ասաց նա։   


   


Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ, ասել են՝ խոշտանգումների չեն ենթարկվել. Դավիթ Գալստյան  



 


Ի դեպ, Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն»  խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը խոսել է Բաքվում գերեվարված արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Արդյո՞ք Շահրամանյանն է նրանց հետ կապ հաստատել, թե՞ արցախցի պաշտոնյաններն են այնտեղից միջնորդավորված զանգահարել, պատգամավորը մանրամասներին չէր տիրապետում։ 


«Երբ մենք պատգամավորներով հանդիպում էինք նախագահին և հարցրել էինք, թե ինչ նորություններ կան մեր գերեվարված բարձրաստիճան պաշտոնյաներից, ասաց, որ նորմալ է, խոսել է, և նրանք այնտեղից ասել են, որ խոշտանգումների չեն ենթարկվել և այլն», - նշեց նա։ 


Արձագանքելով Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե Արցախի նախագահը ամենօրյա կապի մեջ է Բաքվի հետ,  ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ կար ժամանակ, որ Բաբայանն ինքն էր թմբակահարում, թե բանակցում է ադրբեջանցիների հետ՝ չունենաով որևէ լիազորություն։ Դավիթ Գալստյանի համոզմամբ՝ Ազգային անվտանագության ծառայության մարմինները պետք է զբաղվեին այդ հարցով և պարզեին, թե Բաբայանը կոնկրետ ում հետ է կապի մեջ եղել, Բաքվին ինչ առաջարկներ է արել և ինչ փաստաթուղթ է փոխանցել։ 


 




Ազգային անվտանգության ծառայությունը վերջերս մերժեց դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել Սամվել Բաբայանի դեմ։  


«Եթե այսօր նույն Սամվել Բաբայանն Ադրբեջանին ինչ-որ փատաթուղթ ներկայացնի Հայաստանի հետ կապված բանակցություներում, էլի՞ են հատուկ ծառայությունները լռելու և թույլ տա այդպիսի սեպարատ բանակցություններ։ Եթե այսօր Արցախի մասով կան բանակցություններ, ապա պետք է բանակցությունները վարի կամ Սամվել Շահրամանյանը ի պաշտոնե, կամ իր կողմից լիազորված ինչ-որ անձ։


Շատ լավ կլիներ, որ լինեին {բանակցություններ}, Արցախի Հանրապետության նախագահը բանակցություններ վարի կոլեկտիվ վերադարձի հարցով, բայց թե վարվում են, թե ոչ, ես չեմ կարող հաստատել», - նշեց նա։


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net