Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2023

ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ամենակարևոր քայլը կլինի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը. նախարարը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական և մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը. «Տարբեր ուղղություններով ունենք արդյունավետ համագործակցություն, առկա են նաև նոր ծրագրեր. սա ցույց է տալիս մեր գործընկերության որակն ու այն ներուժը, որը կարելի է օգտագործել»:

Առանձնացնելով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը՝ նախարարն անդրադարձել է Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության ու վերականգնման նպատակով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև հուշաթերթի ստորագրմանը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ նախաձեռնություններն ու շնորհակալություն հայտնել այդ ուղղությամբ շարունակական աշխատանքի և համագործակցության համար:

«Այս օրերին դա մեզ համար հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության հարցը: Կարծում ենք՝ այս առումով միջազգային գործիքակազմի և ջանքերի լրջագույն կարիք կա: Ընդ որում՝ խնդիրը վերաբերում է թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական մշակութային ժառանգությանը: Նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ամենակարևոր քայլը կլինի տարածաշրջան միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը, որը կկարողանա տեղում արձանագրել հուշարձանների հետ կապված իրավիճակը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ խնդիրն ավելի է սրվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո ԼՂ-ում  վտանգված են 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ:

Ըստ նախարարի՝ 2020-ից ի վեր չի հաջողվում ԼՂ ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կարողանար փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը։ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է՝ խնդրի միջազգային տեսանելիությունն ու իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ոչ նյութական հարուստ մշակութային ժառանգության պահպանության հարցը ևս լրջագույն խնդիր է առաջացնում, քանի որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն այժմ բնակություն են հաստատել ՀՀ տարբեր մարզերում:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ նշելով, որ առկա են հաջողված ծրագրեր, իսկ արդյունքներն առավել, քան տեսանելի են: ԿԳՄՍ նախարարը կարևորել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ և ՀՀ քաղաքացիների մասնակցությունը. «Նախորդ շաբաթ նշեցինք փոխանակման հաջող ծրագրերից մեկի՝ FLEX-ի 30-ամյակը, որն ավելի քան 1000 մասնակիցների կյանքում ունեցել է կարևոր որակական ազդեցություն: Կարևորում եմ նաև ներառական կրթության մասով մեր համագործակցությունը, որտեղ շատ կարևոր արդյունքներ ունենք: Կարծում եմ՝ առկա են հիանալի նախադրյալներ այս բոլոր ուղղություններով մեր աշխատանքները շարունակելու համար»:

Կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փաստել՝ մեր երկիր իր վերջին այցից հետո մի շարք փոփոխություններ և դրական միտումներ է նկատում:

«Ուրախ եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունն էականորեն ընդլայնվել է: Այդուհանդերձ, դրանց զարգացման համար առկա է շատ ավելի մեծ ներուժ»,- ասել է Ռաֆիկ Մանսուրն ու կարևորել համատեղ իրականացվող կրթական ու մշակութային մի շարք ծրագրեր:

Կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ընդգծել է՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է հայ լրագրողների համար նախատեսված նոր փոխանակման ծրագրի մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ «Լրագրողների մասնագիտական փոխգործակցության հայ-ամերիկյան ծրագրի» շրջանակում հայաստանյան 54 լրագրողներ հնարավորություն կունենան այցելելու Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ուսումնական ծրագրերի, որոնք ոչ միայն կբարելավեն ապատեղեկատվության վերհանման, լրագրողական հրապարակումներ պատրաստելու նրանց հմտությունները:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները՝ ընդգծելով՝ հանրակրթության պետական նոր չափորոշչով առանձնակի ընդգծվում է մեդիագրագիտության դերը, և սա վստահաբար կնպաստի որակյալ մեդիադաշտի և մասնագիտական կրթության ապահովմանը:

Կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ջանքերի համատեղումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համատեղ ծրագրային նախաձեռնությունները՝ ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net