Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից տեղահանված 100,437 անձ է ժամանել Հայաստան
Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100,437 անձ է ժամանել Հայաստան, որից հաշվառված է 82,827-ը։ Իսկ Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 21,062 տրանսպորտային միջոց։
Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Կեսգիշերից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածների մուտքի ինտենսիվությունը զգալիորեն նվազել է: Իսկ այն մարդիկ, ովքեր դեռ չեն տեղաբաշխվել, գտնվում են Գորիսի կամ Վայքի տեղակայման կենտրոններում, ուղղորդվում են մարզկենտրոններ, այդտեղից էլ իրենց կարճաժակետ պայմաններով հատկացրած կեցավայրեր»,- արձանագրեց խոսնակը:
Բաղդասարյանը ևս մեկ կարևոր տեղեկություն հայտնեց: Նրա փոխանցմամբ՝ այն 13 շտապօգնության մեքենաները, որոնք ուղևորվել էին Ստեփանակերտ տեղափոխելու հենաշարժողaկան խնդիրներ ունեցող բնակիչներին, արդեն դուրս են եկել և ուղևորվում են Գորիս
