Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2023

Մեր կողքին ապրող մարդիկ. Կառլոսը

0

Մի օր, երբ ընկերներիցս մեկը պատմեց կուբացի բարմենի՝ Երևանում հայտնվելու մասին, ես որոշեցի գտնել նրան ու հենց աշխատավայրում զրուցել հեռավոր Կուբայից մեր երկիր տեղափոխված երիտասարդի՝ Կառլոս Օրտեգայի հետ: 

– Հայաստանի մասին ի՞նչ գիտեի՝ Հենրիխ Մխիթարյան. ահա ամենը, ինչ գիտեի այս երկրի մասին մինչև տեղափոխվելը: 

Նա Հայաստան է տեղափոխվել 2022 թվականին ծնողների, երկու եղբայրների և կնոջ հետ, որը շուտով երեխա է ունենալու: Ցերեկը սրճարաններից մեկում մատուցող է աշխատում, երեկոյան արդեն փաբ է գնում ու իր մասնագիտությամբ զբաղվում: 

Այդ պահին, երբ ներս մտա, հերթական կոկտեյլն էր պատրաստում, որի նկատմամբ հայերն այնքան էլ մեծ հետաքրքրություն չունեն, քանի որ նախընտրում են ավելի թունդ խմիչքներ: Բարի մյուս կողմում կանգնած՝ նրա վարժ շարժումներն ու ազատ կեցվածքը վկայում էին, որ ներդաշնակ էր միջավայրի հետ ու զգում էր իրեն ինչպես ձուկը ջրում: 

Կուբան սոցիալիստական երկիր է, այնտեղ կա միայն մեկ՝ կոմունիստական կուսակցություն, և որքան էլ բնակչությունը բազմազան է, տարակարծությունն այնտեղ ընդունված չէ, հետևաբար ոչ բոլոր մարդիկ են պատրաստակամ մնալ և հետևել սոցիալիզմի գաղափարախոսությանը: Հենց դա է պատճառը, որ գաղափարական անհամաձայնությունն այնքան զգալ տվեց, որ քովիդից հետո Կառլիի ընտանիքն այլևս չէր պատկերացնում իր կյանքն այդ երկրում: 

Գնացին Մոնտենեգրո, պարզվեց, որ ապաստան չեն կարող ստանալ վիզային ռեժիմի փոփոխությունների պատճառով, այնտեղից տեղափոխվեցին Մոսկվա: Օրեր շարունակ գիշերում էին օդանավակայանում, ու հենց այդտեղ Կառլիի եղբայրը հիշեց, որ իր դասընկերներից մեկը տարիներ առաջ տեղափոխվել է մի երկիր, որը շատ մոտ է Ռուսաստանին և կոչվում է Հայաստան: 

Կառլին և իր ընտանիքը եկան Հայաստան և դիմեցին քաղաքական ապաստան ստանալու համար, մերժում ստացան: Բացատրեցին, որ անհնար է վերադառնալ Կուբա, փորձեցին փախստականի կարգավիճակով մնալ: Նմանատիպ իրավիճակում, այն էլ մեծ ընտանիքի համար, շատ դժվար է հաստատակամ ու համախմբված մնալ, բայց Կառլիի ընտանիքը հստակ գիտակցում էր, որ հետդարձի ճանապարհ չկա, և բանակցություններից հետո հաջողվեց համաձայնություն ստանալ և մնալ Հայաստանում:

– Մինչև Կարմիր խաչի աշխատակիցները կգային, մենք մնացինք օդանավակայանում, որտեղ բոլորը չափազանց ուշադիր էին մեր նկատմամբ, պատրաստակամ էին ամեն բան անել, որ մեզ լավ զգանք: 

Սկզբում բոլորը միասին մեկ տան մեջ, հիմա արդեն առանձին են ապրում, ինչպես ընդունված է Կուբայում: Ծնողները երիտասարդ են և Հայաստանում աշխատում են. հայրը մերսող է, մայրն էլ դեռևս հայերենի հետ բախումներ ունենալու պատճառով չի կարողանում մշտական գործ գտնել, երբեմն տներ է մաքրում ու գումար վաստակում:

Կրտսեր եղբայրը հայկական դպրոց է հաճախել, բայց հետո կիսատ թողել ուսումը, որովհետև լեզվի հետ կապված խնդիրները խոչընդոտ էին դառնում ոչ միայն հաղորդակցման, այլ նաև՝ սոցիալականացման տեսանկյունից: 

– Մի քիչ դադար վերցրեց, բայց այս տարի որոշել է արգենտինական դպրոց գնալ, բացի այդ, արդեն բավական լավ հայերեն է խոսում: Մեծ եղբայրս էլ, ի դեպ, հայ ընկերուհի ունի, կարծում եմ՝ նրա հայերենը լավ դառնալու ավելի մեծ շանսեր ունի: 

Իսկ նա գիտի հայերեն միայն այնքան, ինչքան պետք է բարմեն և մատուցող աշխատելու համար՝ ջուր տվեք, սառույց կուզե՞ք, թե՞ ոչ, գարեջուրն ինչպե՞ս եք ցանկանում և այլն: Փաբը, որտեղ աշխատում է, տարբեր հաճախորդների է հյուրընկալում, որոնց մեծ մասը օտարերկրացիներ են կամ սփյուռքահայեր: Երբեմն բախտը բերում է, ու երբ սկսում է զրուցել հաճախորդի հետ, պարզվում է, որ իսպաներեն գիտի: Սա իր ամենասիրած պահն է, երբ մայրենի լեզվով կարող է հաղորդակցվել՝ անկաշկանդ ու առանց ձևականությունների: 

– Միակ բանը, որ ինձ համար մարտահրավեր է Հայաստանում, լեզուն է: Ես հայերենի դեմ ոչինչ չունեմ, բայց նեղվում եմ, որ մարդկանց մեծ մասը անգլերեն չի խոսում: Հայերենը դժվար լեզու է, և սերտելու համար երկար ժամանակ է պետք, դրա համար օտարերկրացին, որ չի կարողանում խոսել ձեր լեզվով, գոնե պետք է հաղորդակցվելու որևէ կերպ գտնի: 

Կառլին և Լիան՝ կինը, սպասում են Մատեոյի լույս աշխարհ գալուն, հետևաբար որպես ապագա ծնողներ, երկրում հաստատվելու կարևոր ցուցանիշ են համարում անվտանգությունը և առողջապահության համակարգի զարգացման մակարդակը: 

– Քանի որ մենք Կուբայի քաղաքացի ենք, չենք կարող Հայաստանի քաղաքացիների պես անվճար օգտվել պոլիկլինիկաներից: Հղիության հետ կապված ծախսերը եթե մի կողմ թողնենք ու համարենք բնական հոգս, բժիշկների հոգատարությունից, վերաբերմունքից ու մասնագիտական պատրաստվածությունից գոհ ենք: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա հենց դա է այն առավելությունը, որի հաշվի առնելով՝ մնում ենք Հայաստանում: 

Մի փոքրիկ, բայց հատկանշական բան ևս. Կառլին ասում է, որ Կուբայում երեխայի լույս աշխարհ գալուն պետք է ամիսներ առաջ պատրաստվել, քանի որ խանութներում մեծ տեսականի չկա, երբեմն նույնիսկ դժվար է մանկասայլակ գտնել: Իսկ Հայաստանում այդ առումով էլ է հանգիստ, քանի որ գիտի, որ անգամ վերջին ամսում կարելի է ամեն բան արագ կազմակերպել: 

Երևանում տուն չեն գնել, վարձակալում են և առաջիկա մի քանի տարին պլանավորում են մնալ այստեղ, հետո՝ կյանքը ցույց կտա: Աշխատանքային հագեցած գրաֆիկի պատճառով Կառլին և կինը չեն հասցնում երկրում ճամփորդել, եղել են միայն Սևանում: Հայկական ուտեստներից շատ սիրում է տոլման, բայց քանի որ կինը հրաշալի պատրաստում է հատկապես իր քիմքին սովոր ուտեստներ, նախընտրում է սնվել տանը: 

– Կինս շատ համեղ է պատրաստում, այդ հարցում ես չեմ էլ փորձում մրցակցել, ինձ մնում է միայն ափսեները լվանալ, տան մաքրության հարցերին մասնակցել: Հիշեցի, թե ինչն է ինձ համար ոչ այնքան ընդունելի Հայաստանում. այն, որ կան այսպես կոչված՝ կնոջ պարտականություններ: Ես իմ կնոջը չեմ օգնում տնային գործերում, ես հավասարաչափ մասնակցում եմ, ինչո՞ւ, որովհետև դա իր աշխատանքը չէ, որ ես էլ փորձեմ իրեն օգնել: Մենք թիմ ենք ու միասին պետք է ամեն բան անենք: 

Մշակութային, կենցաղավարման տարբերությունները, այն էլ Հայաստանի ու Կուբայի միջև առկա հեռավորության պարագայում, միշտ էլ լինելու են: Կառլին ասում է, սակայն, որ ինչքան էլ երկրներն իրարից հեռու են, ու դա ենթադրում է արմատական տարբերություններ, միևնույն է՝ Հայաստանում ինքը յուրային է, ինչո՞ւ, որովհետև միայն յուրային լինելու դեպքում կարող ես գիշերվա հազարին դուրս գալ աշխատանքից ու վստահ լինել, որ հանգիստ տուն ես հասնելու: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am

The post Մեր կողքին ապրող մարդիկ. Կառլոսը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net