Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2023

ՀՀ և ԼՂ հետ սահմանին Ադրբեջանի զինտեխնիկայի և ԶՈՒ կուտակումները վատթարացնում են մարդու իրավունքների պաշտպանության վիճակը. ՀՀ ՄԻՊ

0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված բաց աղբյուրների մշտադիտարկումները, ինչպես նաև ստացված ահազանգերի վերլուծությունն ու ուսումնասիրությունը վկայում են, որ ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծերի երկայնքով՝ առավել վատթարացնելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը:

Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկումները վկայում են, որ վերջին շրջանում առավել մեծ մասշտաբների են հասել ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի զենքերից թիրախային գնդակոծությունները ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերի, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների տեսանկյունից:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները վկայում են, որ բնակիչների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, սեփականության, բավարար կենսամակարդակի և զբաղվածության, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքների խախտումներն արդյունք են, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության և նպատակ են հետապնդում բնակիչներին պահելու լարված ու սթրեսային վիճակում՝ այդպիսով նպաստելով այդ տարածաշրջաններում հայաթափմանը և էթնիկ զտման քաղաքականությանը:

Այս համատեքստում Պաշտպանը բարձր է գնահատում Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը (http://cuts2.com/ntBJu), որում դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած միտում, ինչպես նաև արձանագրվում, որ Լաչինի միջանցքի շրջափակումն էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում է շարունակվող հումանիտար ճգնաժամը:

Ադրբեջանի զինված ուժերի նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքներին վերաբերելի հանրաճանաչ սկզբունքները: Ուստի, միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա և գործուն քայլեր ձեռնարկի վերահաս աղետը կանխելու ուղղությամբ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net