Արցախից հայտնել են, թե ինչ սկզբունքով է բաշխվելու բերված առաջին անհրաժեշտության սննդամթերքը
Այն նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ, այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ, 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
1000 սննդային, 200 հիգիենիկ և 270 անկողնային պարագաների փաթեթներ. սրանք էին ռուսական բեռնատարները երեկ Աղդամի ճանապարհով բերել Ստեփանակերտ։
