Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2023

«Վստահ եմ, որ Ռուսաստանի բանակն անկասկած մեծ հաղթանակ կտոնի չարի դեմ իր սուրբ պայքարում». Կիմ Չեն Ուն

0
«Ընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի կենացը, վստահ եմ, որ Ռուսաստանի բանակն ու ժողովուրդը անկասկած մեծ հաղթանակ կտոնեն չարի դեմ իր սուրբ պայքարում». Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի բաժակաճառն է: «Վոստոչնի» տիեզերակայանում այսօր նրա պատվին պաշտոնական ճաշ է մատուցվել։ 


Ռուսաստանում գտնվող նախագահ Կիմը նաև հայտարարել է՝ Հյուսիսային Կորեան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, քանի որ միշտ աջակցել է «նախագահ Պուտինի և Ռուսաստանի կառավարության բոլոր որոշումներին»։ 


Կիմ Չեն Ունի հազվագյուտ հրապարակային խոսքից բացի ռուսաստանյան լրատվամիջոցները նաև նրան հրամցված ճաշացանկն են հրապարակել․ բադով, թզով ու նեկտարինով աղցան, կամչատկյան խեցգետնով պելմենի, տաք ուտեստը՝ ձկնապուր՝ ուխա սպիտակ ամուրից, որպես երկրորդ կերակրատեսակ է մատուցվել սնկով և հորթի կողամսով պատրաստված թառափ՝ շոգեխաշած բանջարեղեններով։ Որպես աղանդեր խոհարարները պատրաստել են տափաստանային հապալաս մայրու ընկույզներով և խտացրած կաթով։


Կիմ Չեն Ունը նման ճոխ ընդունելության է արժանացել Ռուսատանի նախագահի հետ մոտ հինգ ժամ տևած բանակցություններից հետո․ հանդիպումը կայացել է «Վոստոչնի» տիեզերակայանում։  


Կիմին փոխադրող հայտնի զրահապատ գնացքը՝ վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ հատելով հյուսիսկորեական թերակղզու սահմանները, Ամուրի մարզ էր հասել երեկ, այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 7-ին նրան տեղափոխող «Լիմուզինը»   «Վոստոչնի» տիեզերակայանում էր, որտեղ պատվավոր հյուրին անձամբ դիմավորել է Կրեմլի ղեկավարը․ երկու առաջնորդները միասին շրջայց են կատարել, ծանոթացել «Անգարա» հրթիռի, «Սոյուզ-2» տիեզերանավի առանձնահատկություններին։




«Ռուսաստանի փառքը՝ որպես առաջին տիեզերագնացների երկրի, երբեք չի խամրի», - պատվավոր հյուրերի գրքում գրել է հյուսիսկորեացի առաջնորդը, որը չնայած իր երկրի մեկուսացմանը, տասնամյակների ցավոտ պատժամիջոցներին շարունակում է բալիստիկ հրթիռների արտադրությունն ու փորձարկումները՝  իր այդ քայլերով մշտական լարվածության մեջ պահելով տարածաշրջանը։  


«Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետաքրքրությունը հրթիռային տեխնոլոգիայի նկատմամբ մեծ է, նա նաև տիեզերքն է փորձում զարգացնել», - բանակցությունների վայրի ընտրությունն այսպես է բացատրել Պուտինը։


Երկկողմ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հաստատեց՝ Կիմի հետ քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մանրամասներ Պուտինը չհայտնեց՝ նշելով, որ դեռ վաղ է խոսել արդյունքների մասին։




Մինչ այդ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է շտապել հայտարարել, որ Մոսկվան ու Պեկինը մտադիր են հրաժարվել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցներից, որոնք Լավրովի խոսքերով՝ սահմանվել էին «միանգամայն այլ աշխարհաքաղաքական իրավիճակում»։ 


Խոսքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Փհենյանի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցների մասին է՝ ի պատասխան հյուսիսկորեական միջուկային ծրագրի։ Այդ սահմանափակումներին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի մշտական անդամները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ Պեկինն առայժմ չի մեկնաբանել ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները։


Այս զարգացումները տեղի են ունենում արևմտյան պարբերականներում տևական ժամանակ շրջանառվող խոսակցությունների ֆոնին, որոնց համաձայն Մոսկվան ու Փհենյանը պատրաստվում են սպառազինության խոշոր գործարք կնքել։ Կիևի դաշնակիցներն էլ կասկածներ ունեն, որ Մոսկվան ցանկանում է Հյուսիսային Կորեայից  մեծ քանակությամբ զինամթերք ստանալ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառելու նպատակով։     




Հյուսիսային Կորեան,  չնայած իր համեմատաբար փոքր տարածքին և բնակչությանը,  աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում զինված ուժերի ծավալներով՝ մոտ 1,3 միլիոն զինծառայող, ինչը երկրի ընդհանուր բնակչության 5 տոկոսն է։ Այդ ռազմական մեքենան զենքով և զինամթերքով ապահովելու համար աշխատում է երկրի ողջ բնակչությունը, բացի այդ Հյուսիսային Կորեայի գոյության ողջ ընթացքում Փհենյանի զենքի հիմնական մատակարարներն էին Ռուսաստանը և Չինաստանը։


Արևմտյան հետազոտողները նշում են, որ բացի իր սեփական բալիստիկ հրթիռներից Հյուսիսային Կորեան խորհրդային և չինական հին սպառազինության մեծ պաշարներ ունի իր զինանոցում, որոնք դեմ չէր լինի փոխանակել, օրինակ, պարենի հետ, ինչի սղությունը երկրի բնակչությանը կանգնեցրել է սովի վտանգի առաջ։   


 


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net