Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2023

Ուկրաինական կողմը հաստատել է Սևաստոպոլում ռուսական դեսանտային նավի ու սուզանավի հարձակման փաստը

0
Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Սևաստոպոլում գտնվող «Օրջոնիկիձե» նավերի վերանորոգման գործարանին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները արձակել են 10 թևավոր և երեք ռազմածովային հեռահար հրթիռ, որոնք կառավարվել են նավերից։


Ռուս զինվորականները հայտնել են, թե հակաօդային պաշտպանությունը խոցել է յոթ հրթիռ, իսկ «Վասիլի Բիկով» պարեկային նավը ոչնչացրել է բոլոր ռազմածովային սարքերը: 


«Հակառակորդի թևավոր հրթիռների խոցման հետևանքով վնասվել է վերանորոգման մեջ գտնվող երկու նավ»,- նշել է Պաշտպանության նախարարությունը՝ այլ տեղեկություններ չփոխանցելով։


Մինչդեռ «Baza» և «Shot» տելեգրամյան ալիքները հայտնել են, որ գործարանի 26 աշխատակից է վիրավորվել, ևս երկուսը մահացել են։ Ռուսական այս աղբյուրները պնդում են, որ հարձակման հետևանքով վնասվել են չորս նավահանգստում վերանորոգվող «Մինսկ» խոշոր դեսանտային նավը և «Դոնի Ռոստով» դիզելային էլեկտրասուզանավը։


Ուկրաինական կողմը հաստատել է Սևաստոպոլում ռուսական դեսանտային նավի ու սուզանավի հարձակման փաստը, բայց Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը չի հստակեցրել նավերի անունները։




Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկն ակնարկել է, որ Սևաստոպոլի վրա հարձակումն իրականացրել է ուկրաինական ավիացիան։ «Շնորհակալ եմ Ուկրաինայի զինված ուժերի օդուժի օդաչուներին գերազանց մարտական աշխատանքի համար»,- գրել է բարձրաստիճան զինվորականը Տելեգրամի իր ալիքում։


Ռուսական ուժերն էլ այս գիշեր «Շահեդներով» հարվածել են Օդեսային, կան վիրավորներ, վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը, հայտնում են տեղական իշխանությունները։ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի նոր զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր 9614 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 17 կես հազարը՝ վիրավորվել։ Ընդ որում, այս թվերը արտացոլում են միայն փաստաթղթավորված դեպքերը, իրական տվյալները կարող են շատ ավելի մեծ լինել։




Մինչ այդ, New York Times-ը, վկայակոչելով Միացյալ Նահանգների, Եվրոպայի ու Ուկրաինայի իր աղբյուրներին, գրում է, թե չնայած արևմտյան պատժամիջոցներին, Ռուսաստանը կարողացել է ավելի շատ հրթիռ արտադրել, քան արտադրում էր նախքան պատերազմը։ Սա, պարբերականի գնահատականներով, «կարող է նշանակել հատկապես մութ ու ցուրտ ձմեռ Ուկրաինայի քաղաքացիների համար»։


 


«Ռուսաստանը խաթարել է ամերիկյան արտահանման հսկողությունը՝ օգտագործելով իր հետախուզական ծառայությունները և Պաշտպանության նախարարությունը՝ գործարկելով մարդկանց ապօրինի ցանցերը, որոնք մաքսանենգ ճանապարհով տեղափոխում են հիմնական բաղադրիչներ՝ դրանք արտահանելով այլ երկրներ, որտեղից դրանք կարող են ավելի հեշտ առաքվել Ռուսաստան»,- գրում է թերթը։


 


Ըստ հեղինակավոր պարբերականի՝ անհրաժեշտ բաղադրիչների գնումն իրականացվում է մի շարք երկրների, դրանց թվում նաև՝ Հայաստանի ու Թուրքիայի միջոցով։ Եվրոպացիներն ու ամերիկացիները փորձել են կանգնեցնել այս շրջանցիկ ալիքները, սակայն մինչ այժմ դա նրանց չի հաջողվել։ ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ կարող են դանդաղեցնել, բայց ոչ կասեցնել Ռուսաստանի կողմից անհրաժեշտ մասերի մաքսանենգությունը: Ուստի, Պենտագոնն այժմ աշխատում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման ուղղությամբ։


 


Ռուսաստանը ամեն դեպքում կանգ առնելու ոչ մի մտադրություն չունի, իսկ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ հաղթելու են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր նույնիսկ պնդել է, որ ռուսական զորքերը «վստահորեն և հուսալիորեն» զսպում են ուկրաինական հակահարձակումը. - «Մենք շարունակում ենք նոկաուտի ենթարկել տեխնիկան, անձնակազմը և բոլոր նրանց, ովքեր արդեն ամիսներ շարունակ շարունակում են հակահարձակումը։ Մենք արդեն անցել ենք, հիշում եք, գարնանային և ամառային արշավները։ Աշնանային ակցիան է հիմա։ Տեղ-տեղ ավելի դժվար է, որոշ տեղերում՝ ավելի դյուրին, բայց կարող եմ ասել, որ տղաները գործում են վստահ, հրամանատարները՝ նույնպես վստահ»։


 


Ռուսաստանը կհաղթի՞. այս հարցին Շոյգուն պատասխանել է, թե «Ռուսաստանն այլ տարբերակ չունի»։


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net