Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2023

Զախարովան հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար բեռի պարունակությունը համաձայնեցվել է բնակիչների հետ

0

Ռուսաստանն Աղդամ-Ասկերան երթուղով Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռի պարունակությունը համաձայնեցրել է տարածաշրջանի բնակչության հետ և դատապարտում է տեղեկատվական ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք փորձել են արժեզրկել այդ օգնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցում։

«Ինչ վերաբերում է նրանց հայտարարություններին, ովքեր փորձել են արժեզրկել ռուսական մարդասիրական օգնությունը… Այդ բեռը 15 տոննա է, այն հիմնականում սննդամթերք է, բայց ներառում է նաև իրեր, հիգիենիկ և մանկական պարագաներ և այլն: Հետևաբար, պետք է ամաչեն այն մարդիկ, որոնք որոշել են այդպես արձագանքել անկեղծ և, ըստ իս, ռուսական կողմից չափազանց ժամանակին արված ոչ միայն ժեստին կամ քայլին, այլ տարածաշրջանի ժողովրդին մեկնած իրական օգնության ձեռքին», — ասել է Զախարովան՝ հավելելով, որ մարդասիրական այդ բեռի մեջ պարունակվող ամեն ինչ «համաձայնեցվել է այն շրջանի բնակիչների հետ, որի համար այն նախատեսված էր»։

«Ես կոչ եմ անում հայ հանրությանը, ի թիվս այլ բաների, վերլուծել հրապարակված նյութերը, այդ թվում՝ հայկական ռեսուրսներում, տեսնել, թե ով ինչ է գրել, լսել, թե մենք ինչ ենք ասում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ռուսաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչներն այս մարդասիրական օգնությունը բաշխել են բազմազավակ ընտանիքներին, «նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են եղել, այդ թվում՝ ցածր եկամուտ ունեցող մարդկանց»։

Սեպտեմբերի 12-ին Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:

The post Զախարովան հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար բեռի պարունակությունը համաձայնեցվել է բնակիչների հետ appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net