Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը խոսել է ընտանիքի հետ. Factor
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանը, որն Ադրբեջանի կողմից առևանգվել էր Հակարիի անցակետից, օգոստոսի 31-ին կապ է հաստատել ընտանիքի հետ։
Նրա դուստր Վերա Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Խաչատրյանը ԿԽՄԿ-ի միջոցով և՛ նամակ է ուղարկել, և՛ հեռախոսով են խոսել։
«Ասում էր՝ լավ եղեք, ձեզ լավ պահեք, ինքը մեզ էր ասում լավ եղեք, մենք էլ իրեն էինք ուժ տալիս։ ԿԽՄԿ-ից տեղեկացել ենք, որ դեղեր է խմում օրը երկու անգամ, ինքնազգացողությունը լավ է»,- պատմեց Վերա Խաչատրյանը։
Օգոստոսի 31-ից հետո Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի անդամները նոր տեղեկություն չեն ստացել նրանից։ Հավելենք նաև, որ Խաչատրյանը առևանգվել էր, երբ նրան ուղեկցելիս են եղել ԿԽՄԿ ներկայացուցիչների ուղեկցությամբ։
The post Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը խոսել է ընտանիքի հետ. Factor appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
