Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2023

Խստորեն դատապարտում ենք լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները. Հայաստանի Ժուռնալիստների Միություն

0

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարությունը է տարածել, որտեղ դատապարտում է լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները:

«Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավը լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի  և «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ ներկայումս պրոյեկտվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները լուսաբանող Անի Գևորգյանի վրա: Ասուլիսից հետո լրագրողի հասցեին համացանցում և էլեկտրոնային նամակներով տարածվող սպառնալիքները, ծանր վիրավորանքները, հայհոյանքները և ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը նոր թափ են հավաքել:

Այսպես՝ սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի քարոզարշավային հերթական լուրը լուսաբանող Անի Գևորգյանի նկատմամբ հարձակում են գործել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համակիրները, որոնցից ամենաագրեսիվը եղել է ՔՊ կուսակցության մոլի աջակից մի կին, ով ավելի վաղ նույնպես աչքի էր ընկել լրագրողների հասցեին հնչեցրած ոչ նորմատիվային բառապաշարով, սպառնալիքներով ու ֆիզիկական հաշվեհարդարի կոչով:

Հարձակումը https://www.youtube.com/watch?v=sQYF2QjfYwQ տեսանկարահանված է, հրապարակված է ինչպես լրագրողի, այնպես էլ հենց իր՝ հարձակում գործող կնոջ սոցցանցային էջով:

Ի դեպ, տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրը լրագրող Անի Գևորգյանին հրահանգում https://www.youtube.com/watch?v=FJ1SLAiUshY&t=20s հեռանալ, չլուսաբանել քարոզարշավը, այսինքն՝ խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը, սակայն զարմանալիորեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական պաստառը վնասող քաղաքացուն ձերբակալող Քննչական կոմիտեն, օրինակ, չի արձագանքում այս աղաղակող առերևույթ հանցանքին, ինչպես չեն արձագանքում Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը:

Տեղին է նշել, որ այս վարքագիծն առնվազն եթե ոչ՝ խրախուսվում, ապա՝ հավանության է արժանանում հենց Տիգրան Ավինյանի https://www.youtube.com/watch?v=3_yKTuthCO4 կողմից, ով ինքն էր Անի Գևորգյանին հորդորում՝ գնացեք, ձեր թեկնածուի հետ պտտվեք:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ. ավելի վաղ քարոզարշավային օրերի ընթացքում Անի Գևորգյանի նկատմամբ սանձարձակ, պետական պաշտոնյային ոչ վայել https://www.youtube.com/watch?v=O_xjZOw0M9A&t=354s վարքագիծ էր ցուցաբերել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անի Գևորգյանի նկատմամբ կեղտոտ արշավը չի սահմանափակվում միայն լրագրողի նկատմամբ հարձակումներով. թիրախավորվել են նաև վերջինիս ընտանիքի անդամները, որոնց լուսանկարները՝ ամենաայլանդակ մեկնաբանություններով, իշխող ՔՊ-ամերձ շրջանակների կողմից տարածվում են սոցիալական ցանցերում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական գործունեության դեմ ուղղված այս արշավը ու դրանց նկատմամբ իրավապահ համակարգի կողմից արձագանքի բացակայությունը: Կրկնակի ստանդարտների կիրառությունը ոչ միայն չի լիցքաթափելու իրավիճակը, որի պատասխանատվությունը բացառապես գործող իշխանությանն ու իրավապահ համակարգինն է, այլև ընդհակառակը, լարվածության ու հասարակության մեջ խորը պառակտվածության նոր շերտեր է ավելացնելու:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք հավատարիմ մնալ իրավապահի կոչմանը, իրերին ու երևույթներին չնայել տարբեր պրիզմաների միջով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին կոչ ենք անում կառավարել սեփական թիմակիցների ու համակիրների բնազդները և գործողությունները, թույլ չտալ անհարկի լարվածություն ստեղծելով՝ խոչընդոտել լրագրողի պրոֆեսիոնալ աշխատանքը:

Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը որևէ երկրում ժողովրդավարության հիմնասյուներից մեկի՝ խոսքի ազատության երաշխիքն է, պետական մարմինների և պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության գործիքը:

Պետական մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի, գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալը քաղաքացու, ընտրողի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, որն ապահովվում է, այդ թվում՝ լրագրողի աշխատանքով: Լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալը պաշտոնյայի, առավել ևս՝ թեկնածուի պարտավորությունն է.,- նշված է հաղորդագրության մեջ: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net