Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2023

Սա սխալ հայտարարություն է. Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը՝ Արցախի մասով Պուտինի ասածի վերաբերյալ

0

Պուտինի ասածից հետևում է, թե իբր Հայաստանը չի ընդունել 5 շրջանները վերադարձնելու և Քելբաջարի (Քարվաճառ-Խմբ.) ու Լաչինի (Քաշաթաղ-Խմբ.), ինչպես նաև Ղարաբաղի (Արցախ-Խմբ.) կարգավիճակի հարցերը հաջորդ փուլ տեղափոխելու առաջարկը, իսկ Ադրբեջանն ընդունել է այս առաջարկը. սա սխալ հայտարարություն է։ Այս մասին, ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, ասել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիք Զուլֆուգարովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի երեկվա հայտարարությունը:

«Սա սխալ հայտարարություն է։ Հենց ադրբեջանական կողմը չի ընդունել այս առաջարկը։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Որովհետև երբ այդ առաջարկներն առաջ էին քաշվում, ես  նախագահ Հեյդար Ալիևի հատուկ ներկայացուցիչն էի այդ հարցերի շուրջ, և ես գիտեմ այդ հարցերի մասին»,- ասել է Զուլֆուգարովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի համաձայնել այս առաջարկներին, մինչդեռ Հայաստանի դիրքորոշումն էր վերադարձնել «օկուպացված» (չակերտները-Խմբ.) տարածքների մի մասը՝ Ղարաբաղի (Արցախ-Խմբ.) անկախության դիմաց։

«Ադրբեջանը չընդունեց Հայաստանի այս հայեցակարգը և առաջարկը՝ այդ հայեցակարգի հիման վրա նախ 5 շրջանի, ապա ևս 2 շրջանի վերադարձը։ Հետագայում Հայաստանը հայտարարեց, որ ոչ մի տարածք չի վերադանձնի, դե ֆակտո այդ տարածքները միացվել են Հայաստանին և բանակցությունների կարիք չունի։ Պուտինի պնդումները կապված են հենց այս դիրքորոշման հետ, որով Հայաստանը հանդես եկավ ավելի ուշ», - նշել է ադրբեջանցի դիվանագետը։

Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, որ երկու շրջանը՝ Քելբաջարը (Քարվաճառ-Խմբ.) ու Լաչինը (Քաշաթաղ-Խմբ.), ամբողջ Ղարաբաղը (Արցախ-Խմբ.) փաստացի մնալու էին Հայաստանի իրավասության ներքո՝ Զուլֆուգարովն ասել է.«Պուտինը խոսում է ժամանակավոր իրավասության մասին: Պուտինն օգտագործել է այս տերմինը՝ հարցը իրավական տեսանկյունից ավելի արժանահավատ դարձնելու համար։ ՌԴ նախագահի հայտարարության էությունն այն է, որ այս հարցերում մեղավոր է հենց Հայաստանը։ Մյուս կողմից, Պուտինը չգիտես ինչու չի ասում, որ այդ առաջարկները եղել են Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների կողմից։ Համանախագահները նույնպես նույն դիրքորոշումն են արտահայտել։ Անգամ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներն այս առնչությամբ հայտարարություններ արեցին և ասացին, որ դա իրենց ընդհանուր դիրքորոշումն է»։

Հիշեցնենք, որ երեկ Պուտինը երեկ Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ, խոսելով արցախյան հիմնախնդրի մասին, ասել էր.«Մենք առաջարկում էինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր տարբերակները և թաքցնելու ոչինչ չկա: Հայաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո վերահսկում էր յոթ շրջանը: Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ երկու շրջան՝ Քելբաջարը (Քարվաճառ-Խմբ.) ու Լաչինը (Քաշաթաղ-Խմբ.), ամբողջ Ղարաբաղը (Արցախ-Խմբ.) փաստացի մնային Հայաստանի օրենսդրության ներքո: Սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց՝ չնայած մենք 10-15 տարի փորձել ենք համոզել ՀՀ ղեկավարությանը: Տարբեր տարբերակներ կային, բայց վերջնարդյունքը հենց այդպիսին պետք է լիներ: Մեր հարցին առ այն, թե ի՞նչ եք անելու, նրանք պատասխանում էին՝ կռվելու ենք: Ի վերջո ամեն ինչ հանգեցրեց այսօր ստեղծված իրավիճակին: Բայց հարցը միայն վերջին հակամարտության արդյունքները չեն: Հարցը նաև այն է, որ ՀՀ ղեկավարությունը փաստացի ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի (Արցախ-Խմբ.) նկատմամբ և Պրահայի հայտարարությունում թղթով է ամրագրել դա»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net