Մարդը պետք է վարի մեքենա, որն իր հնարավորությունների սահմանում է․ Նիկոլ Փաշինյանը մաքսազերծման մասին (տեսանյութ)
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարց ուղղեց՝ նշելով, որ վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների մաքսազերծումը մեքենաների գնի չափ է լինում ու քաղաքացին մեքենայի գնի չափով գումար պետք է սառեցնի մաքսազերծում իրականացնելու համար։
Պատգամավորի հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մարդը պետք է վարի այն մեքենան, որը իր հնարավորությունների սահմանում է։ Ես օրինակ ունեմ և ունեցել եմ մեքենա, դրանք մեքենաներ են, որոնք իմ հնարավորության սահմաններում են։ Այդ սառեցման գումարը այդքան մեծ է դրված, որպեսզի մարդը նախընտրի գալ նորմալ իր մեքենան մաքսազերծի ՀՀ-ում։
Եթե մարդը Վրաստանի քաղաքացի է ու սահմանված ժամկետով օգտագործում է իր մեքենան, որևէ մեկը չի կարող խոչընդոտ առաջացնել։ Նորից եմ ասում ամենայն հարգանքով նրանց նկատմամբ, ովքեր վարում են վրացական պետհամարանիշով մեքենա ու ամենայն հարգանքով վրացական պետհամարանիշի նկատմամբ, բայց սա պետության ռազմավարությունն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
