Բայրամով․ «Հայաստանն առաջնորդվում է ռևանշիստական մտածողությամբ»
«Հայաստանն ակտիվորեն էթնիկ ատելություն է քարոզում, նենգափոխում է փաստերը, մանիպուլացնում է էթնիկ հայերին և մտացածին պատմություններով մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը», - հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել և մերժել՝ «ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության քողի ներքո երկրի ներքին գործերին միջամտելու փորձերը»։
