Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2023

ԱԺ-ն վավերացրեց ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համաձայնագիրը

0

Խորհրդարանը վավերացրեց «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը, որը կարևոր դեր պետք է կատարի նաև փողերի լվացման դեմ պայքարում: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին: Մինչև հիմա համաձայնագրին միացել են ավելի քան 110 երկրներ:

Մուրադյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի նպատակն է 1998-ի հունվարին Ստրասբուրգում ստորագրված Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին կոնվենցիայի հիման վրա տեղեկությունների ավտոմատ փոխանակման միջոցով միջազգային հարկային պարտավորությունների կատարման ապահովումը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մշակված ավտոմատ փոխանակման ստանդարտների ներդրումը: «Համաձայնագիրը սահմանում է հարկային  նպատակով օտարերկրյա ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին ավտոմատ փոխանակվող տեղեկությունների շրջանակը, դրանց ժամանակացույցն ու եղանակը»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Նա նշեց, որ հարկային մարմիններն արդեն իսկ փոխանակում են այդ տեղեկությունները, սակայն հարցումների հիման վրա: Համաձայնագիրը վավերացնելու պարագայում այն կիրականացվի ավտոմատ ձևով:

Տեղեկության փոխանակումը սկսելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ իրավասու մարմնի կողմից Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի քարտուղարությանը ներկայացվեն  համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված ծանուցումները, այդ թվում, թե որ երկրների իրավասու մարմինների հետ է համաձայնության եղել, որ տեղեկությունները փոխանակեն:  Այդպիսի տեղեկության փոխանակումը հնարավոր է տվյալ երկրների իրավասու մարմիններից ևս նման համաձայնություն ստանալու պարագայում:

«ՀՀ-ի համար համաձայնագրին միանալը համարում ենք արդյունավետ: Այն կարևոր դեր է կատարում փողերի լվացման դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների շարժին հետևելու նպատակով միջազգային համագործակցությունը խթանելու համատեքստում և բնականաբար հարկային վարչարարության բարելավման առումով,-ասաց Մուրադյանը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 96 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net