Ռուսաստանի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկությունները կեղծ են. Զախարովա
Ռուսաստանի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկությունները կեղծ են. այսպես սեպտեմբերի 13-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԶԼՄ-ներում հայտնված համապատասխան հաղորդագրություններին։ Այս մասին գրում է iz.ru-ն:
«Այս ամենը դիցաբանության կատեգորիայից է։ Ես սա կարող եմ դասակարգել որպես տեղեկատվական լցոն»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ այդ հաղորդագրություններին նույն գնահատականն արդեն տվել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, որի խոսքով՝ դա «սուտ է, անհեթեթություն»։
