Добавить новость
123ru.net
World News
Июль
2023

Ֆրանսիան իր քաղաքական բազմազանությամբ հանդերձ միակամ և միակարծիք է բարեկամ Հայաստանին աջակցելու հարցում. Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը` Ալեն Սիմոնյանին

0

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետ համատեղ աշխատանքային քննարկում է իրականացրել, որը նախագահել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին այցի և հանդիպման կազմակերպման համար:

Դիմելով հանդիպման մասնակից ֆրանսիացի գործընկերներին`Ալեն Սիմոնյանը նշել է, որ նրանց  հավաքական ջանքերի շնորհիվ է Ֆրանսիայի Սենատը 2020 թվականի նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ աջակցությամբ ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձևը:

Նա հիշատակել է նաեւ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո, նույն տարվա նոյեմբերի 15-ին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը վերաբերող բացարձակ մեծամասնությամբ ընդունված ազդեցիկ բանաձևը և մի շարք այլ բանաձևեր ու փաստաթղթեր:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարվա ապրիլին Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած  պատվիրակության այցը Տեղ համայնք ահազանգի հնչեցում էր միջազգային հանրության համար և սթափության կոչ Ադրբեջանին:

Ֆրանսիացի սենատորները նկատել են, որ Ադրբեջանի համար զսպող գործոն չէ ընթացող բանակցային գործընթացը: Այս համատեքստում զրույց է ընթացել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին:

Հայ պատվիրակները նշել են, որ ակնկալում են եվրոպացի գործընկերներից հայ գերիների վերադարձի հարցն ուշադրության կենտրոնում պահելը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը: Հանդիպմանը ներկա սենատոր Մարիա-Արլետ Կարլոտին ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել իր համահեղինակած զեկույցը 44-օրյա պատերազմի վերաբերյալ` մատնանշելով, որ այդ պատերազմը պատմության մեջ երբեւէ եղած ամենադաժաններից էր, որը նման չէր որևէ այլ ռազմական բախման և ուսումնասիրության հսկայական նյութ է պարունակում:

Քննարկման ավարտին Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան իր քաղաքական բազմազանությամբ հանդերձ միակամ և միակարծիք է բարեկամ Հայաստանին աջակցելու հարցում:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը նիստերի դահլիճում մասնակցել է պաշտոնական ողջույնի արարողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net