Ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներ վարելու սովորեցնելու համար ստեղծվել է կոալիցիա. Ուկրաինայի ՊՆ ղեկավար
Ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներ վարելու սովորեցնելու համար ստեղծվել է կոալիցիա։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։
«Այսօր 11 գործընկեր պետություններ և Ուկրաինան ստորագրեցին հուշագիր, որն արտացոլում է պայմանները։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Դանիային և Նիդեռլանդներին՝ այս գործընթացում իրենց առաջնորդության համար»,- ասել է Ռեզնիկովը։
Նրա խոսքով՝ ուսումնական ծրագրին կմասնակցեն ուկրաինացի օդաչուները, տեխնիկները և սպասարկող անձնակազմը։
«Հնարավորություն կա ծրագրում ներառել այլ տեսակի կործանիչներ»,- նշել է նա։
«F-16-ները կպաշտպանեն Ուկրաինայի երկինքն ու ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պատրաստ են հնարավորինս արագ տիրապետել դրանց։ Ուկրաինան կհաղթի»,- հավելել է ռազմական գործիչը։
