Добавить новость
123ru.net
World News
Июль
2023

ՉԼ. «Ուրարտուն» 89-րդ րոպեին գոլ բաց թողեց և պարտվեց «Զրինսկիին»

0

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում 0-1 հաշվով պարտվեց բոսնիական «Զրինսկիին»:

Երևանի «Ուրարտու» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում գնդակին հիմնականում տիրում էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը: Խաղակեսի ընթացքում եղավ երեք լուրջ գոլային պահ, երկու դեպքում դարպասի գրավմանը մոտ էր «Զրինսկին»: Դրվագներից մեկում «Ուրարտուին» փրկեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, իսկ մյուս դրվագում օգնության հասավ դարպասաձողը:

Խաղակեսի վերջնամասում «Ուրարտուի» բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը մտավ մրցակցի տուգանային հրապարակ, սակայն լավ դիրքից շեղ հարվածեց:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն Հայաստանի հավաքականի պաշտպանի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին:

Երկրորդ խաղակեսում հիմնականում գնդակին տիրում էր Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը: Հանդիպման վերջնամասում «Զրինսկիի» պաշտպանը սխալվեց և գնդակը նվիրեց «Ուրարտուի» ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոյին, որի թույլ հարվածից հետո մրցակցի դարպասապահը փրկեց իր թիմին: Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվողը 86-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց, խաղադաշտ դուրս եկավ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Խաղի միակ գոլը գրանցվեց 89-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո «Ուրարտուի» ռուս դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի սխալից հետո «Զրինսկիին» հաղթանակ պարգևեց խորվաթ պաշտպան Մատեյ Սենիչը:

Այս դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում;

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Ուրարտու» (Հայաստան) — «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)՝ 0-1 (տեսանյութ)

Մատեյ Սենիչ, 89

Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում «Ուրարտուն» կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) — «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ» (Ռումինիա) — «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:

 

The post ՉԼ. «Ուրարտուն» 89-րդ րոպեին գոլ բաց թողեց և պարտվեց «Զրինսկիին» appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net