Ռունին՝ Մեսսիի մասին. MLS-ն անշուշտ ստացել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին
«Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունը «Ինտեր Մայամի»:
«Ակնհայտ է, որ սա հիանալի քայլ է MLS-ի համար: Կոմերցիոն առումով այս տեղափոխությունը շատ բան կտա։ Մեսսին ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի խաղի նկատմամբ աշխարհի տարբեր անկյուններից, ես դրանում վստահ եմ, քանի որ դուք ստանում եք, հավանաբար, ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին:
Վստահ եմ, որ նա MLS-ում կցանկանա մրցունակ լինել և կփորձի օգնել «Ինտեր Մայամիին» բարձրանալ մրցաշարային աղյուսակում: Կարծում եմ, որ ոչ միայն երկրպագուները, այլև մարզիչները, խաղացողները բոլորն ուրախ են նրան տեսնել մեր առաջնությունում»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը՝ հղում անելով Sky Sports-ին:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լիոնել Մեսսին հեռացել է ՊՍԺ-ից և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ինտեր Մայամի»:
The post Ռունին՝ Մեսսիի մասին. MLS-ն անշուշտ ստացել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին appeared first on ԳԱԼԱ.
