Добавить новость
123ru.net
World News
Июль
2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորում է աշխարհասփյուռ հայոց թեմերից ուխտագնացությունների կազմակերպումը՝ հատկապես հայրենիքի համար այս ծանր օրերին

0

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Հովսեփյանի և Չիկագոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Կարապետյանի:

Տեր Մեսրոպը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հավատացյալներին։

Վեհափառ Հայրապետն իր սերն ու օրհնությունը բերեց ուխտավորներին և իր գնահատանքը փոխանցեց հոգևոր հովիվներին արդյունավետ սպասավորության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես հայրենիքի համար այս ծանր օրերին, ինչը հնարավորություն է ընձեռնում հաղորդ դառնալու Հայաստանում և Արցախում առկա մարտահրավերներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին իրենց երկրում բարձրաձայնելու Արցախում և Հայաստանում  տիրող իրավիճակի մասին ու հետևողական ջանքեր գործադրելու արցախահայության անվտանգ կյանքի, ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատգամեց ուխտավորներին աջակից և զորակից լինել իրենց հոգևոր հովիվներին, ճիգ ու ջանք չխնայել ի նպաստ իրենց համայնքների զորացման, երիտասարդ սերնդի մոտ ազգային ինքնության պահպանության։

Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում և Արցախում առկա մարտահրավերների հաղթահարմանը։  

The post Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորում է աշխարհասփյուռ հայոց թեմերից ուխտագնացությունների կազմակերպումը՝ հատկապես հայրենիքի համար այս ծանր օրերին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net