Добавить новость
123ru.net
World News
Июль
2023

Ադրբեջանը դարձյալ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ԿԽՄԿ-ի մեքենաների համար

0
Ադրբեջանը դարձյալ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մեքենաների համար։ Բաքվից հայտնում է, թե «Լաչին» անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը նաև տեսանյութ է հրապարակել։


Հաղորդագրության համաձայն, Հայաստանից ուղևորվող հայերի կողմից տեղափոխվող «ապօրինի բեռների մեջ եղել են, մասնավորապես, ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին»:


«Չնայած նրան, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնական ուղիներով նախազգուշացվել է այդ մասին, անօրինական գործողությունները կրկնվել են, և դրանք զսպելու համար անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել», - ասվում է հաղորդագրությունում։


Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն տեղեկացնում է, թե հարուցվել է քրեական գործ, անցակետը փակվել է մինչև քննության ավարտը:


Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի արձագանքել Բաքվի մեղադրանքերին։ Ստեփանակերտը ևս չի անդրադարձել Հակարիի կամուրջը փակելու Արդբեջանի հերթական պատճառաբանությանը։


Արցախի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը համոզված է, որ Ադրբեջանի համար սա հերթական առիթն էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը կրկին՝ ամբողջապես փակելու համար. - «Ակնհայտ երևում է, որ Ադրբեջանը ուղղակի փնտրում էր  էդպիսի պատրվակներ, որպեսզի վերջնականապես փակի նաև այդ միակ ճանապարհը, որով դեղամիջոցներ և բժշկական պարագաներ էին ներմուծվում»։


Իշխանական պատգամավորը շեշտում է, որ անցակետով որևէ արգելված բան չի տեղափոխվել՝ ո'չ թմրանյութ, ո'չ զենք։ Եղածը բենզին է, որ Արցախում սպառման եզրին է, ծխախոտներ, հեռախոսներ, որ հիվանդ հարզատներին Հայաստան տեղափոխած քաղաքացիների մոտ է եղել. - «Իրենց համար տեղափոխվող ապրանքներ են, որոնք որ բուժառուները տեղափոխելու ժամանակ իրենց հետ տեղափոխում են Ստեփանակերտից Երևան, Երևանից Ստեփանակերտ»։


Լաչինի միջանցքն ամբողջական փակելու Ադրբեջանի քայլին Հայաստանի արտգործնախարարությունից են արձագանքել։ Գերատեսչոեւթյանը խոսնակը գրել է, որ ավելի շատ միջազգային ջանքեր և գործողություններ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու, էթնիկ զտումները կանխելու համար։


«Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանը, հակառակ Միջազգային դատարանի որոշման, բազմիցս արգելել է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը՝ ներառյալ բժշկական տարհանումը», - գրել է Անի Բադալյանը։


Միայն Կարմիր Խաչի մեքենաների համար տեղաշարժը Հակարիի կամրջով վերականգնվել էր հունիսի 25-ից։ Մինչ այդ հունիսի 15-ից սկսած՝ անցակետին մոտ՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական դրոշի տեղադրման կրակոցներով ուղեկցված միջադեպից հետո Ադրբեջանը արգելել էր բոլոր տեսակ փոխադրումները, այդ թվում՝ ռուս խաղապահների համար։ Արդեն գրեթե 1 ամիս է, սննունդ ու այլ ահնրաժեշտ ապրանքներ Արցախ չեն մտնում։ Հայաստանից նաև ամիսներ շարունակ ո'չ հոսանք, ո'չ էլ գազ է մտնում Արցախ։ Հուլիսի 8-ին Ադրբեջանը վերականգնել էր կապույտ վառելիքի մատակարարումը, սակայն մի քանի ժամ անցած կրկին անջատել այն։


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net