Добавить новость
123ru.net
World News
Июль
2023

Բոլոր հարցերը լուծվել են. հրաձիգները Բաքվում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

0

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում օգոստոսի 14-ից սեպտեմբերի 1-ը կայանալիք աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ArmSport-ի հետ զրույցում ներկայացրել է թիմի կազմն ու խոսել սպասելիքների մասին:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն հրաձիգներ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Երջանիկ Ավետիսյանը, Գոռ Խաչատրյանը, Արուսյակ Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը:

Հայաստանի պատվիրակության 6 անդամներ Բաքու կժամանեն օգոստոսի 14-ին, իսկ պատվիրակության մյուս մասը՝ օգոստոսի 24-ին: Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ հայ հրաձիգներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Լեհաստանում.

«Հավաքից հետո կմեկնենք Բաքու: Աշխարհի առաջնությանը կմասնակցենք 6 մարզիկով: Չենք կարող առանց սպասելիքներ մեկնել մրցաշարի: Այն վարկանիշային է լինելու Օլիմպիական խաղերի համար: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Սեյրան Նիկողոսյանը:

Մասնագետի խոսքով՝ ի սկզբանե քննարկվել է առաջնությանը մասնակցել-չմասնակցելու հարցը, բայց բոլոր հարցերը լուծվել են, թիմը ստացել է անվտանգության բոլոր երաշխիքներն ու որոշել մեկնել վարկանիշային ԱԱ-ին:

Հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է նաև Լեհաստանում անցկացված Եվրոպական ամառային երրորդ խաղերը. «Եթե թիմը խաղերի ռեկորդ է սահմանում, ուրեմն ցուցանիշը բարձր է: Ցավոք, եզրափակչում պարտվեցինք Իտալիային, որն ուժեղ թիմ ունի, բայց մենք էլ նվեր չենք: Ընդհանուր առմամբ, մասնակցությունը լավ եմ գնահատում: Պատրաստ էինք ավելի բարձր արդյունքներ գրանցել անհատական վարժություններում, ցավոք՝ չստացվեց»:

Հիշեցնենք՝ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը Եվրոպական ամառային երրորդ խաղերի հրաձգության 10մ  օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հավաքելով 581 միավոր՝ զբաղեցրել էին երկրորդ հորիզոնականն ու արծաթե մեդալ նվաճել:  Անհատական պայքարում, սակայն, Էլմիրան և Բենիկը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Հիշեցնենք՝ Էլմիրա Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:

armsport.am

The post Բոլոր հարցերը լուծվել են. հրաձիգները Բաքվում կմասնակցեն աշխարհի առաջնությանը appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net