Добавить новость
123ru.net
World News
Июль
2023

Չեն կարող մեզ թեկնածու պարտադրել, դա կնշանակի՝ իշխանությունը ստիպում է ընդդիմությանը խաղալ իրենց խաղը․ Արծվիկ Մինասյան

0

Թագուհի Թվմասյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին որոշումը ՔՊ-ի հերթական ապօրինությունն է, հակաքաղաքական ու հակասահմանադրական հերթական գործողությունն է։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար  Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է քանակական մեծամասնության ուժով իր համար ոչ ցանկալի կամ այլակարծություն ունեցող ընդդիմադիրներին զրկել Սահմանադրությամբ երաշխավորված լծակներից։

Ընդդիմադիր պատգամավորն իշխանության այս արարքն իշխանազավթման քայլ է համարում։ Ըստ նրա՝ բոլոր այս քայլերով իշխանությունն անհանդուրժողականության, ատելության, զրպարտանքի չափաբաժինների նոր ռեկորդներ է սահմանել։

Մինասյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովում նման ճակատագրի արժանացավ Նաիրա Զոհրաբյանը` պաշտոնանկ արվելով խորհրդարանական մեծամասնության կողմից։

«Այս ամենն անպատժելիության հետևանք է։ Ուստի, իշխանության թմբկահարած «մարդու իրավունքների պաշտպանություն» բառակապակցությունը պարզապես կեղծ մի բան է»,- նկատեց նա։

Դիտարկմանը, թե իշխանությունը հայտարարում է, որ ընդդիմությունը կարող է այլ թեկնածու առաջադրել, ընդդիմադիր խմբակցության քարտուղարն արձագանքեց․

«Սա նշանակում է ստիպել ընդդիմության խաղալ իրենց խաղը, դա հակաժողովրդական է, դա հակապետական է։ Իշխանությունը չի կարող ընդդիմությանը զսպաշապիկ հագցնել։ Դա նշանակում է  բռնատիրություն։ Չեն կարող մեզ թեկնածու պարտադրել։ Ցանկացած ժամանակ ցանկացած թեկնածուի չեն ընտրելու, եթե իրենց սրտի ուզածը չի»։

Մինասյանը նաև հայտարարեց, որ  իրենք հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու չեն առաջադրելու։

Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net