Добавить новость
123ru.net
World News
Июль
2023

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն իր վարքագծով խրախուսեց փաստաբանի նկատմամբ բռնությունը․ փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա են իրականացնում

0

Փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա են իրականացնում, որի մեկնարկը սկսել են երթով՝ դեպի ՆԳ նախարարության շենք, նրանք պահանջում են  ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի  հրաժարականը, ով ըստ իրենց, պասիվ վարքագիծ է դրսևորել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ՝ մասնագիտական գործունությունը իրականացնելու ժամանակ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու փաստի կապակցությամբ։

«Ուզում ենք իրավական վարքագծի դրսևորում տեսնել պետական մարմինների կողմից, այն մարմինների, որոնք ջանասիրաբար խախտում են մարդկանց իրավունքները, իսկ այդ մարդկանց իրավունքների խախտումները իրենց կաշվի վրա զգում են փաստաբանները։ Այս դեպքում նորից բռնություն տեսանք փաստաբանի նկատմամբ իր գործունության շրջանակներում։

Մարդը մտել էր իրավական օգնություն ցուցաբերելու, ստացվել էր, որ կարճ ժամանակ անց ինքն էր իրավական օգնության անհրաժեշտություն զգացել՝ ենթարկվելով բռնության։ Այսպիսի իմիջիայլոց վարքագիծ ուժային կառույցների ու իշխանությունների կողմից, ես իմ պրակտիկայում երբեք չեմ տեսել։ Դրանից հետո մարդիկ շարունակեցին պաշտոնավարել ու դա դիտվեց որպես խրախուսում՝ փաստաբանների նկատմամբ ուժի գործադրման։ Ստացվում է, որ ոստիկաններն ուղղակի բռնության են ենթարկում փաստաբանին՝ իր գործունեությունը իրականացնելու համար, այս իրավիճակում շուտով այդ ոստիկաններն են ունենալու փաստաբանի կարիք, երբ իրենք բռնանում էին փաստաբանին, հիմա ինչպե՞ս են օգտվելու փաստաբան ունենալու իրենց իրավունքից»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Գևորգյանը։

Վերջինս նշեց, որ ստեղծված իրավիճակում ոստիկանության պետ  Արամ Հովհաննիսյանը պասիվ վարքագիծ է դրսևորել։

«Իրենք իրենց  անգործության են մատնել, սպասեցին, մինչև ԱԱԾ քննչական դեպարտամենտը կիրառեց պաշտոնավարման կասեցման միջոցը։  Չնայած մեկ մարմին իրեն իրավաչափ դրսևորել, բայց ոստիկանության պետը մինչև վերջ անդրդվելի մնաց՝ դրանով խրախուսելով փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնությունը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2023թ. հուլիսի 6-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ: Փաստաբաններն արձանագրել են իրավասու մարմինների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:

Արձանագրել են, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել և փաստաբանների կողմից իրականացված բողոքի ակցիաները, այդ թվում՝ մեկ օրյա դատարաններից և նախաքննության մարմիններից հրաժարվելու ակցիան, որևէ արդյունք չեն տվել:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net