Добавить новость
123ru.net
World News
Июль
2023

Եթե ինչ-որ հրաշքով հաջորդ կիրակի Հայաստանում լինի նոր իշխանություն, ապա մենք կունենանք լրիվ ուրիշ իրավիճակ. Վահե Հովհաննիսյան

0

Եթե ինչ-որ հրաշքով, ասենք պայմանականորեն՝ հաջորդ կիրակի, Հայաստանում լինի նոր իշխանություն, ապա մենք կունենանք լրիվ ուրիշ իրավիճակ։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Հրաշքի սպասելու փոխարեն

Ունենք ակնհայտ խնդիր. Հայաստանը և սփյուռքը համարժեք չեն Արցախում այսօր ստեղծված իրավիճակին։ Սա ազգային անոմալիա է, և սրա ուղիղ հետևանքն է, որ միջազգային հանրությունը նույնպես համարժեք չի արձագանքում։

120 հազար մարդ 200 օրից ավել գտնվում է տոտալ շրջափակման մեջ, թշնամու կրակոցների տակ, և առկա է էթնիկ զտման իրական սպառնալիք։

Պարզունակ մոտեցում է՝ խնդիրը վերագրել ժողովրդի որակներին. այստեղ լավի կամ վատի խնդիր չկա. և´ Հայաստանի  ժողովուրդն է սովորական-նորմալ, և´ սփյուռքը, և´ միջազգային հանրությունը։

Այստեղ կան ուրիշ խնդիրներ, որոնք պետք է հասկանանք, և այդ խնդիրների լուծման ճանապարհով փոխենք վիճակը։ Ըստ իս, այդ խնդիրներն են.

1. ՀՀ իշխանությունները

2. Ազգային փլուզման խորությունը

3. Հետպարտություն հուսալքված-անկումային տրամադրությունները

4. Պայքարի ինստիտուտների բացակայությունը (կամ՝ ոչ բավարար զարգացած լինելը)

5. Այսպես կոչված «սոցիալական սոսնձի»՝ ճիշտ գաղափարների, արդյունավետ պատկերացումների սղությունը։

Եթե ինչ-որ հրաշքով, ասենք պայմանականորեն՝ հաջորդ կիրակի, Հայաստանում լինի նոր իշխանություն, ապա մենք կունենանք լրիվ ուրիշ իրավիճակ։ Դա կնշանակի էֆեկտիվ մարդկանց ներգրավվածություն նոր իշխանությանը. 2-5 կետերի խնդիրները տրամաբանական շղթայում կսկսեն լուծվել,  շատ այլ հարցեր նույնպես կսկսեն լուծվել, այդ թվում՝ բարդ, անգամ՝ անլուծելի թվացող։

Բայց մենք հասկանում ենք, որ սա տեսություն է։ Հրաշքին սպասելը նման պարագայում հիմարություն է։

Ավելի վատ է, սակայն, ոչինչ չանելը։ Այս վիճակում հանձնվելը դավաճանություն է մեր պետականության և մեր հայրենիքի հանդեպ։

Ճիշտ ճանապարհը գտնվում է նշված հինգ կետերի լուծման մեջ, սակայն՝ հակառակ հերթականությամբ՝ հինգերորդ կետից հասնելով առաջինին։ Իհարկե, ոչ ոք չի բացառում հրաշքի հնարավորությունը, բայց ռացիոնալ գիտակցությունը հուշում է, որ ճիշտը 5-ից 1 կետեր ճանապարհն է։ Սա ամենևին անվերջ երկար ճանապարհ չէ։ Ամեն քայլից հետո ձևավորվելու է նոր իրականություն, իսկ ամեն նոր իրականություն մոտեցնելու է ամբողջական լուծման հեռանկարը։

Առաջիկայում պարբերաբար կներկայացնեմ այդ կետերի համառոտ բովանդակությունը»,-գրել է Հովհաննիսյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net