Բելառուսը պատրաստ է միջնորդել ռուս-ուկրաինական բանակցություններում
«Մեր կարողությունները հայտնի են, եթե պետք լինի մենք մեր դերը պատրաստ ենք կատարել: Միջնորդ դառնալու մասին չենք խնդրում, նախագահը բազմիցս է դա ընդգծել: Բայց պատրաստ ենք տրամադրել այն ամենը, ինչ ունենք, և արդյունք ապահովել»,- ասել է Ամբրազևիչը:
Նրա խոսքով, Բելառուսը հետաքրքրված է ռուս-ուկրաինական խաղաղության գործընթացով սեփական անվտանգությունն ապահովելու համար:
«Մենք ուզում ենք, որ մեր երկինքը խաղաղ լինի, մեր տարածքը չռմբակոծվի և մեր ժողովուրդը կարողանա լիարժեք զարգանալ», - ասել է Բելառուսի ԱԳ փոխնախարարը:
