Երիտասարդական ԵԱ. Մուշեղ Մկրտչյանը բավարարվեց արծաթե մեդալով
Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն:
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը 1-12 հաշվով պարտություն կրեց ֆրանսիացի Ռախիմ Մագամադովից:
Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում 11-4 հաշվով հաղթել էր հունգարացի Պետեր Զիվնովսկիին, իսկ քառորդ եզրափակիչում 3-3 հաշվով պարտության էր մատնել Ադրբեջանի ներկայացուցիչ Թիմուր Գուլմագոմեդովին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, որտեղ ուժեղ էր գտնվել ուկրաինացի Իվան Չորնոհուզից՝ 17-6:
The post Երիտասարդական ԵԱ. Մուշեղ Մկրտչյանը բավարարվեց արծաթե մեդալով appeared first on ԳԱԼԱ.
