Մբապեն «Ռեալից» պահանջել է 240 միլիոն եվրո
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալից» 240 միլիոն եվրո է պահանջել, հայտնում է Marca-ն:
Ամենայն հավանականությամբ՝ այդ գումարից 60 միլիոնը ֆրանսիացու 2023/24 մրցաշրջանի աշխատավարձն է, 90 միլիոնը՝ «հավատարմության» հավելավճարը, իսկ մնացածը կարող է ձևավորվել տարբեր հավելավճարների արդյունքում:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» լրջորեն հետաքրքրված է աշխարհի չեմպիոնի ծառայություններով, սակայն ցանկանում է նրան հրավիրել ազատ գործակալի կարգավիճակում 2024 թվականի ամռանը:
Ավարտված մրցաշրջանում 24-ամյա Մբապեն ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 43 խաղում խփել էր 41 գոլ ու կատարել 10 ասիստ:
The post Մբապեն «Ռեալից» պահանջել է 240 միլիոն եվրո appeared first on ԳԱԼԱ.
