Վատիկանն Ուկրաինայի հարցով բանակցությունների ծրագիր չունի. կարդինալ Ձուփփի
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով Հռոմի պապի բանագնաց, կարդինալ Մատեո Ձուփփին, ով այս շաբաթ այցելել էր Մոսկվա, il Resto del Carlino թերթին ասել է, որ Վատիկանը հակամարտությանը վերջ տալու համար բանակցություններ սկսելու սեփական ծրագիր չունի:
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ և նրա հետ մոտ օրերս մենք կանդրադառնանք մեր լսածին: Այդ իսկ պատճառով դեռ չունենք նախագիծ, որը կարող է նպաստել բանակցությունների մեկնարկին: Մենք շատ շահագրգռված ենք հումանիտար խնդիրները լուծելու և անմեղների կյանքը պաշտպանելու գործում»,- ասել է կարդինալը։
Նա նշել է, որ չկա խաղաղության ծրագիր և միջնորդություն, կա մեծ ցանկություն՝ ապահովելու, որ բռնությունը դադարի և կյանքեր փրկվեն։
