«Յուվենտուսը» մերժել է «Չելսիի» առաջարկը
Թուրինի «Յուվենտուսը» մերժել է Լոնդոնի «Չելսիի» առաջարկը:
Get Football News Italy-ի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբը 60 միլիոն եվրո է առաջարկել սերբ հարձակվող Դուշան Վլախովիչի տրանսֆերային իրավունքը գնելու համար, սակայն ստացել է բացասական պատասխան:
Հիշեցնենք, որ Վլախովիչը թուրինյան ակումբ էր տեղափոխվել «Ֆիորենտինայից» 2022 թվականի հունվարին: Գործարքի արժեքը կազմել էր 70 միլիոն եվրո (ևս 10 միլիոն նախատեսված է որպես հավելավճար):
Ավարտված մրցաշրջանում Սերբիայի ազգային հավաքականի հարձակվողն իտալական ակումբի կազմում անցկացրած 42 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 4 ասիստ:
The post «Յուվենտուսը» մերժել է «Չելսիի» առաջարկը appeared first on ԳԱԼԱ.
